”Armenian Junior Open 2016” սքվոշի բաց առաջնության եզրափակիչ

՛՛Գրանդ Սպորտ՛՛ մարզահամալիրում անցկացվող սքվոշի պատանիների միջազգային բաց առաջնությունն եզրափակվեց 2016թ. հոկտեմբերի 23-ին:

GRAND SPORT ARMENIA 2ND CHALLENGER 2016

2016 թ. մայիս 3-ից 8-ը “Գրանդ Սպորտ” մարզահամալիրը Սքվոշի Հայկական Ազգային Ֆեդերացիայի հետ համատեղ արդեն երկրորդ տարին անցկացնում է PSA-ի (Professional Squash Association) տղամարդկանց մրցաշարը Հայաստանում:

Մրցաշարին մասնակցում են բարձրակարգ սքվոշի մարզիկներ աշխարհի  տարբեր երկրներից , ինչպես նաև Հայաստանից: Մրցանակայի ֆոնդը կազմում է 5000 ԱՄՆ դոլար:

Այս բացառիկ մրցումներին կարող են հետևել բոլոր սքվոշի սիրահարները ՛՛Գրանդ Սպորտ՛՛ մարզահամալիրում: Լինելու են ուղիղ հեռարձակումներ ևս: Խաղերն անցկացվում են միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխանող սքվոշի ապակյա կորտում:

ARMENIAN CHALLENGER 2016

GRAND SPORT ARMENIA 2ND CHALLENGER 2016
հրավիրում ենք ականատեսը լինելու բացառիկ մրցաշարերին, որոնք անցկացվում են ”Գրանդ Սպորտ”-ում` սքվոշի ապակյա կորտում,
խաղերի սկիզբը 10:00-ից,
մուտքն ազատ է:

Լողի Հայաստանի առաջնության ժամանակ նոր ռեկորդ սահմանվեց

առաջնությունԵրևանի «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում շարունակվում է լողի մեծահասակների Հայաստանի առաջնությունը:

Մրցումային երկրորդ օրը 100 մետր դելֆին լողաձևում Հայաստանի նոր ռեկորդ սահմանվեց: Ռեկորդակիր Գարիկ Բարսեղյանը տարածությունը լողաց 59.64 վայրկյանում: 1982 թվականից մինչ այս ռեկորդը պատկանում էր Կարեն Սիրեկանյանին (59.90 վայրկյան):Հայաստանի չեմպիոններ դարձան՝ Տաթևիկ Բաղդասարյանը, Վանիկ Բարսեղյանը (50 մետր բրաս), Անի Պողոսյանը, Վլադիմիր Մամիկոնյանը (200 մետր ազատ ոճ), Արթուր Անտոնյանը, Անի Պողոսյանը…

Նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել լողի մեծահասակների ՀՀ առաջնության մեկնարկային օրվա մրցումներին

msyՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ ապրիլի 28-ին, «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում ներկա է գտնվել լողի մեծահասակների ՀՀ առաջնության առաջին օրվա մրցումներին:
Առաջնությունն անցկացվելու է մինչև ապրիլի 30-ը, որին մասնակցելու են Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների 120 լողորդներ:
Նախարարը դիտել է մեկնարկային օրվա մրցելույթները՝ 50 մ և 400 մ ազատ ոճ, 100 մ բրաս, 100 մ թիկնալող, 200 մ բատերֆյալ, 400 մ համալիր լող լողաձևերում:

28.04.2016

Գրանդ Սպորտ մարզառողջարարական համալիրում մեկնարկել է լողի Հայաստանի առաջնությունը:

29.04.2016

Լողի նոր ռեկորդակիր ունենք: ՙԳրանդ Սպորտ՚ մարզաառողջարարական համալիրում արդեն երկրորդ օրն է ընթանում է Լողի Հայաստանի առաջնությունը:

30.04.2016

Գրանդ Սպորտ մարզաառողջարարական համալիրում ավարտվել է լողի Հայաստանի առաջնությունը: