՛՛Grand Sport՛՛-ի ֆուտբոլի II փակ առաջնություն 2016

15134231_844674019008030_744709972_n

 

՛՛Grand Sport՛՛ մարզահամալիրի մարզադահլիճում տեղի ունեցավ ֆուտբոլի պատանեկան փակ առաջնություն: Առաջնությունը կայացավ 2004-2005թ. և 2006-2007թ. ծնված  պատանի ֆուտբոլիստների միջև: Ֆուտբոլի մանկական խմբերի մարզիչ Դավիթ Նիկոյանը ժամանակառժամանկ կազմակերպում է նմանատիպ առաջնություններ, որի ընթացքում երեխաները մրցում են միմյանց հետ, օգտագործում են պարապմունքների ընթացքում ձեռք բերած տեխնիկական հմտությունները և բացահայտում են իրենց՝ որպես թիմային խաղացողներ, ինչը շատ կարևոր հանգամանք է թիմային խաղերում հաջող հանդես գալու համար:

Պատանի ֆուտբելիստներին ոգևորելու համար ՛՛Grand Sport՛՛ մարզահամալիրի փոխտնօրեն Հայկ Բունիաթյանը  II տեղը զբաղեցրած թիմին շնորհեց մասնակցության վկայականներով, իսկ I պատվավոր տեղը զբաղեցրած ֆուտբելիստներին՝ մեդալներով:

Շնորհավորում ենք «Grand Sport» -ի պատանի ֆուտբոլիստներին հերթական մրցաշարին մասնակցելու և գեղեցիկ ֆուտբոլային խաղեր ցուցադրելու համար: