“Գրանդ Սպորտ” Բասկետբոլի Թիմի Հաղթանակները

basketԵրևանի «Գրանդ Սպորտ» թիմն երկրոդ տարին անընդմեջ սկսել է ելույթները պատանեկան Եվրալիգայի 2-րդ դիվիզիոնում:
Մինչեւ 15 տարեկանների պայքարում Վարդան Խաչատրյանի սաները Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մասնակցել են խմբային մրցաշարի առաջին փուլի հանդիպումներին:
Մեկնարկային խաղում «Գրանդ Սպորտ»-ը 55:52 հաշվով պարտության է մատնել Էստոնիան ներկայացնող «Տալլին Կալև»-ին:
Երկրորդ խաղում «Գրանդ Սպորտ»-ը 52:36 հաշվով հաղթել է ֆիննական ՀՆՄԿՅ-ին:

Երրորդ խաղում հայկական թիմն առաջին պարտությունն է կրել՝ 35:46 հաշվով պարտվելով լատվիական «Էքսպերտ Դիջիթալ»-ին:
Չորորդ մրցավեճում «Գրանդ Սպորտ»-ը 45:58 հաշվով զիջել է ֆիննական «Կարհու»-ին:

Վերջին՝ հինգերորդ խաղում հայ պատանիները 47:66 հաշվով զիջել են բելառուսական «Ցոմկի-Մինսկ»-ին:
Մաղթում ենք բարի վերադարձ մեր թիմին, արդյունավետ պարապմունքներ ու նորանոր հաջողություններ: