ՍՔՎՈՇԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ VI ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին ՛՛Գրանդ Սպորտ՛՛ մարզաառողջարարական համալիրում անցկացվեց Սքվոշի Հայաստանի VI առաջնությունը: Առաջնությունն անցկացվում էր տարբեր կատեգորիաներում: Մասնակցում էին Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայում անդամագրված մարզիկները: Մասնակիցների ընդհանուր թիվը 34-ն էր:

”Beginners” կատեգորիայում հաղթող ճանաչվեց Ռոբերտ Աթաբեկյանը, II տեղը զբաղեցրեց Արեգ Գևորգյանը, III տեղը զբաղեցրեց Հայկ Մարկոսյանը:

”Advanced” կատեգորիայում I տեղը զբաղեցրեց Էլեն Երիսփոխյանցը, II տեղը զբաղեցրեց Գևորգ Գևորգյանը, III տեղում էր Դավիթ Սարոյանը:

“Professional” կատեգորիայում հաղթեց Լևոն Հարությունյանը, II տեղում էր Միքայել Ներսիսյանը, իսկ III տեղը զբաղեցրեց Մարատ Սարգսյանը:

Բոլոր հաղթողները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով: