Սքվոշի Հայաստանի 5-րդ առաջնություն

1936198_1118293834876314_455206720901287850_n

2011 թ.-ից սկսած յուրաքանչյուր տարի Սքվոշի Հայկական Ազգային ֆեդերացիան կազմակերպում է սքվոշի ամենամյա հայաստանյան առաջնությունը: 2016թ. մայիսի 21-ից 22-ը ”Գրանդ Սպորտ” մարզահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի սքվոշի 5-րդ առաջնությունը: Այս տարի տարբեր կատեգորիաներում մրցում էին մինչև 50 մասնակիցներ:

Մարզիկները մրցում էին հետևյալ կատեգորիներում` PRO կարգ, M1 տղամարդկանց կարգ, կանանց կարգ, մանկական 1-ին և 2-րդ կարգեր: PRO կարգում մրցում են Սքվոշի Հայկական Ազգային Ֆեդերացիայի մարզիչները, M1 տղանարդկանց և կանաց կարգերում՝ երկար ժամանակ սքվոշով լրջորեն զբաղվող մարզիկներն էին հանդես գալիս, որոնք վերջին տարիների ընթացքում ամենօրյա մարզումների շնորհիվ, սքվոշը դարձրել են իրենց կենսակերպի անբաժանելի մասը: Մանկական կարգերում մրցում էին տաղանդավոր երեխաներ, որոնք արդեն իսկ լավ ցուցանիշներ ունեն: Առաջին մրցումային օրն ավարտվեց հետևյալ արդյունքներով.

ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

  • Pro կարգ- Սաջիդ Խան, Սերգեյ Քեշիշյան
  • M1- Վանանդ Տեր- Ավետիսյան, Արմեն Մարկոսյան, Հայկ Միսակյան, Հովհաննես Դավթյան
  • Կանանց կարգ- Անի Հարությունյան, Նաիրա Սարգսյան, Արմինե Գրիգորյան, Մերի Ասատրյան
  • Մանկական 1-Լևոն Հարությունյան, Էրիկ Ղազարյան, Խաչիկ Հարությունյան, Շուշան Հարությունյան
  • Մանկական 2- Իզաբելլա Վարդանյան, Նարեկ Մելքումյան , Գևորգ Գևորգյան, Հայկ Ղազարյան:

Եզարափակիչ մրցումները տեղի ունեցան միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող սքվոշի ապակյա կորտում: Թե’ մարզիկները, և թե’ մյուս բոլոր ներկաները մեծ ոգևորոությամբ հետևում էին ողջ ընթացքին:

Այսպիսով արդյունքները հետևյալն էին.

ԵԶՐԱՓԱԿԻՉ

  • Pro կարգ

1-ին տեղ` Սաջիդ Խան

2-րդ տեղ` Սերգեյ Քեշիշյան

3-րդ տեղ` Հայկ Ավետիսյան

  • M1 տղամարդկանց կարգ

1-ին տեղ` Վանանդ Տեր- Ավետիսյան

2-րդ տեղ` Հովհաննես Դավթյան

3-րդ տեղ` Հայկ Միսակյան

  • Կանանց կարգ

1-ին տեղ` Արմինե Գրիգորյան

2-րդ տեղ` Նաիրա Սարգսյան

3-րդ տեղ` Անի Հարությունյան

  • Մանկական 1

1-ին տեղ` Լևոն Հարությունյան

2-րդ տեղ` Էրիկ Ղազարյան

3-րդ տեղ` Խաչիկ Հարությունյան

  • Մանակական 2

1-ին տեղ` Գևորգ Գևորգյան

2-րդ տեղ` Իզաբելլա Վարդանյան

3-րդ տեղ` Հայկ Ղազարյան

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին` մաղթելով առավել մեծ առաջխաղացումներ սքվոշ սպորտաձևում:

GRAND SPORT ARMENIA 2ND CHALLENGER 5 2016

 

13139003_1107408662631498_6476685311301321914_n

2016 թ. մայիս 3-ից 8-ը “Գրանդ Սպորտ” մարզահամալիրը Սքվոշի Հայկական Ազգային Ֆեդերացիայի հետ համատեղ արդեն երկրորդ տարին անցկացնում է PSA-ի (Professional Squash Association) տղամարդկանց մրցաշարը Հայաստանում:

Մրցաշարին մասնակցում են բարձրակարգ սքվոշի մարզիկներ աշխարհի  տարբեր երկրներից , ինչպես նաև Հայաստանից: Մրցանակայի ֆոնդը կազմում է 5000 ԱՄՆ դոլար:

Այս բացառիկ մրցումներին կարող են հետևել բոլոր սքվոշի սիրահարները ՛՛Գրանդ Սպորտ՛՛ մարզահամալիրում: Լինելու են ուղիղ հեռարձակումներ ևս: Խաղերն անցկացվում են միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխանող սքվոշի ապակյա կորտում: