”Armenian Junior Open 2016” սքվոշի բաց առաջնության եզրափակիչ

14642079_1244996335539396_6186855038193789619_n

՛՛Գրանդ Սպորտ՛՛ մարզահամալիրում անցկացվող սքվոշի պատանիների միջազգային բաց առաջնությունն եզրափակվեց 2016թ. հոկտեմբերի 23-ին:

Արդյունքները հետևյալն են`

  • Girls U 13 (մինչև 13տ. աղջիկների կատեգորիա)

1-ին տեղ՝ Էլեն Երիսփոխյանց

2-րդ տեղ Հասմիկ Կալաջյան

3-րդ տեղ՝ Ինեսա Վարդանյան

  • Boys U 13 (մինչև 13 տ. տղաների կատեգորիա)

1-ին տեղ՝ Մարատ Սարգսյան

2-րդ տեղ՝ Դավիթ Սարոյան

3-րդ տեղ՝ Աշոտ Մուսոյան

  • Boys U 15 (մինչև 15 տ. տղաների կատեգորիա)

1-ին տեղ՝ Խաչիկ Հարությունյան

2-րդ տեղ՝ Լևոն Հարությունյան

3-րդ տեղ՝ Էրիկ Ղազարյան

Պատանի սքվոշիստներն անչափ ուրախ ու ոգևորված էին, քանի որ ՛՛Armenian Junior Open՛՛ առաջնույթյունը վարկանիշային էր, և այսուհետ մարզիկներից յուրաքանչյուրի արդյունքները կհրապարակվեն  Եվրոպայի սքվոշի ֆեդերացիայի (ESF) պաշտոնական կայքում:

Ավարտին սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից մարզիկները պարգևատրվեցին մեդալներով:

Տեսանյութը դիտել այստեղ:

”Armenian Junior Open 2016” եվրոպական 1-ին բաց առաջնություն

 

untitled-1

Սքվոշի Հայկական Ազգային Ֆեդերացիան հանդիսանում է Համաշխարհային Սքվոշի Ֆեդերացիայի (WSF) և Եվրոպայի Սքվոշի Ֆեդերացիայի (ESF) անդամ: Նպատակ ունենալով այս  չափազանց դինամիկ սպորտաձևը զարգացնել Հայաստանում,  հոկտեմբերի 21-23-ը Եվրոպայի սքվոշի ֆեդերացիայի հետ համատեղ (ESF) ”Գրանդ Սպորտ” մարզահամալիրում  անցկացվեց սքվոշ մարզաձևի առաջին պատանեկան բաց առաջնությունը ` “Armenian Junior Open 2016”-ը:

Առաջնությունն անցկացվում էր 3 կատեգորիաներում`

  • Girls -U 13 ( մինչև 13 տարեկան աղջիկների կատեգորիա)
  • Boys -U 13  ( մինչև 13 տարեկան տղաների կատեգորիա)
  • Boys -U 15  (մինչև 15 տարեկան տղաների կատեգորիա)

14721504_1242947672410929_2426716695320455137_n 14650474_1244996938872669_2625435909606228416_n 14610931_1244996722206024_8879470347361559122_n

Առաջնության մասնակից պատանիներն ամիսներ շարունակ մարզվել են ”Գրանդ Սպորտ” մարզահամալիրում արհեստավարժ մարզիչների կողմից: Մարզումների ընթացքում, ձեռք բերելով նորանոր տեխնիկական հմտություններ, այժմ պատրաստ են մրցել միմյանց հետ, որը պատանի սքվոշիստներին կհաղորդի մրցակցային ոգի և ամուր կամք:

14708251_1242947705744259_3054019166889075477_n          14721492_1242947209077642_1972784132788098370_n          14680512_1242947785744251_2394052867894286396_n

Հոկտեմբերի 23-ին տեղի կունենա առաջնության եզրափակիչ մրցապայքարը, այնուհետև մարզիկների պարգևատրման արարողությունը:

ԱՊՀ երկրների դպրոցական սպորտային 4-րդ փառատոն

14449031_1225642440808119_5148548745618311114_n

2016թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների դպրոցական սպորտային 4-րդ փառատոնը: Մասնակցում էին պատանի մարզիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Ադրբեջանից, Ղրղզստանից, Ուկրաինայից, Բելառուսից: Հայստանը ներկայացնող “Grand Sport” բասկետբոլի թիմը, պարտության մատնելով Ադրբեջանի թիմին, զբաղեցրեց 2-րդ տեղը: Հաղթանակի համար շնորհավորում ենք մեր պատանի բասկետբոլիստներին, մաղթում ենք  նորանոր հաղթանակներ:

14484611_1225642427474787_3957589340514877286_n