՛՛Grand Sport՛՛-ի լողի II պատանեկան փակ առաջնություն 2016

img_4136

“Grand Sport” մարզահամալիրում 2016 թ.-ի նոյեմբերի 13-ին վաղ առավոտվանից  տիրում էր աշխույժ տոնական տրամադրություն. անցկացվում էր ՛՛ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ լողի II պատանեկան փակ առաջնությունը՛՛:

Առաջնությանը մասնակցում էին մանկական և պատանեկան խմբակների բոլոր սաները, շուրջ 200 մասնակիցներ:

Մարզիչներ Կարեն Բարսեղյանի, Այծեմիկ Մինասյանի, Միքայել Քոլոյանի, Մկրտիչ Ոսկանյանի, Արմինե Սահակյանի և Ինեսա Համբարձումյանի սաները սիրով հաճախում են լողի խմբակային պարապմունքների և  մեծ ոգևորվածությամբ մասնակցեցին առաջնությանը:

Անցկացված 15 լողահերթերում մրցեցին պատանի աղջիկներն ու տղաները  3 լողաոճերում՝ ազատ ոճ-50 մետր, բրասս-50մետր, թիկնալող-50 մետր, և բոլոր մասնակիցներն էլ  գրանցեցին բարձր արդյունքներ:

III, II և I տեղեր զբաղեցրած լողորդները “Գրանդ Սպորտ” մարզահամալիրի տնօրինության կողմից պարգևատրվեցին վկայականով և մեդալներով:

Նաև տեղի ունեցավ ՛՛Գրանդ Սպորտ՛՛-ի առաջատար լողորդ Վարսենիկ Մանուչարյանի “Սպորտի վարպետ” կոչման համար հանդիսավոր պարգևատրման արարողությունը:

Նշենք, որ 2016թ-ին ՛՛Հայաստանի պատանիների առաջնության՛՛ ժամանակ Վարսենիկ Մանուչարյանը գրանցեց 50 մետր բաթերֆլայ լողաոճում 30.7 արդյունքով պատանեկան ռեկորդը:

՛՛Գրանդ Սպորտ՛՛ մարզահամալիրը, մշտապես կարևորելով  առողջ ապրելակերպը, խթանում է հայ մանուկներին  ու պատանիներին զբաղվել սպորտով:

Մեր մարզչական կազմի աշխտանքը , ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային լողավզանը , կարևորագույն նախադրյալներ են՝  Հայաստանում լող սպորտաձևը զարգացնելու և առաջնակարգ մարզիկներ ունենալու համար:

Տեսանյութը դիտել այստեղ

՛՛Grand Sport՛՛-ի ֆուտբոլի II փակ առաջնություն 2016

15134231_844674019008030_744709972_n

 

՛՛Grand Sport՛՛ մարզահամալիրի մարզադահլիճում տեղի ունեցավ ֆուտբոլի պատանեկան փակ առաջնություն: Առաջնությունը կայացավ 2004-2005թ. և 2006-2007թ. ծնված  պատանի ֆուտբոլիստների միջև: Ֆուտբոլի մանկական խմբերի մարզիչ Դավիթ Նիկոյանը ժամանակառժամանկ կազմակերպում է նմանատիպ առաջնություններ, որի ընթացքում երեխաները մրցում են միմյանց հետ, օգտագործում են պարապմունքների ընթացքում ձեռք բերած տեխնիկական հմտությունները և բացահայտում են իրենց՝ որպես թիմային խաղացողներ, ինչը շատ կարևոր հանգամանք է թիմային խաղերում հաջող հանդես գալու համար:

Պատանի ֆուտբելիստներին ոգևորելու համար ՛՛Grand Sport՛՛ մարզահամալիրի փոխտնօրեն Հայկ Բունիաթյանը  II տեղը զբաղեցրած թիմին շնորհեց մասնակցության վկայականներով, իսկ I պատվավոր տեղը զբաղեցրած ֆուտբելիստներին՝ մեդալներով:

Շնորհավորում ենք «Grand Sport» -ի պատանի ֆուտբոլիստներին հերթական մրցաշարին մասնակցելու և գեղեցիկ ֆուտբոլային խաղեր ցուցադրելու համար: