”Austrian Junior Open” սքվոշի պատանեկան առաջնություն Ավստրիայում

Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի պատանի մարզիկներ Լևոն Հարությունյանը /BU15/, Մարատ Սարգսյանը /BU13/, Շուշան Հարությունյանը /GU15/ և Էլեն Երիսփոխյանցը /GU13/ սքվոշի մարզիչ Հայկ Ավետիսյանի գլխավորությամբ փետրվարի 24-26 մասնակցեցին Ավստրիայի Վիեննա քաղաքում անցկացվող ՛՛Austrian Junior Open՛՛ պատանիների միջազգային առաջնությանը:

17016373_1310712998975345_1311402727_o          17015225_1310712985642013_307957386_o

Առաջնության գլխավոր կազմակերպիչն էր միջազգային մրցավար, սպորտի վարպետ Միքայել Խանը: Նշենք , որ նա 2011թ.-ին սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայում անցկացրել է սքվոշի վարպետության դասընթացներ:

20170226-14-56-02-DSC_1508

՛՛Austrian Junior Open՛՛ պատանեկան առաջնությանը մասնակցում էին պատանի սքվոշիստներ Հայաստանից, Ուելսից, Նորվեգիայից, Իսպանիայից, Պակիստանից, Քուվեյթից և այլ երկրներից /ընդհանուր 29 պետությունից շուրջ 172 մասնակիցներ/:

16990131_1310713028975342_242764319_o            16990289_1310712965642015_609614518_o

՛՛Գրանդ Սպորտ՛՛ մարզաառողջարարական համալիրը մաղթում է սքվոշի հայակական ազգային ֆեդերացիայի մասնակիցներին նոր ոգեշնչումով հաճախել սքվոշի մարզումների,  և Ավստրիայում  տարեկիցների հետ մրցումենրի ընթացքում փորձի փոխանակման արդյունքում ստացած նորանոր ձեռքբերումները կիրառել առօրյա մարզումների ժամանակ: Եվ իհարկե, ակնկալում ենք հետագա առաջնություններում ունենալ հաղթանակած մասնակիցներ: