՛՛ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ՛՛-ի մարզիկների հաղթանակները Վրաստանում

Մայիսի 27-28 Վրաստանում տեղի ունեցավ լողի մանկապատանեկան առաջնություն: Հայաստանից մասնակցում էին 18 մասնակից, որից երկուսը ՛՛Գրանդ Սպորտ՛՛-ի սաներն էին՝ Սքիզաս Տարոնը և Մուրադյան Էլենը:

Մուրադյան Էլենը 200մ ՛՛դելֆին՛՛ լողաոճում գրավեց II տեղը, իսկ 200մ ՛՛համալիր՛՛ լողաոճում՝ III:

      

Սքիզաս Տարոնը 100մ, 200մ, 400մ ՛՛ազատ ոճ՛՛ լողաոճում, 100մ ՛՛դելֆին՛՛լողաոճում, 50մ ՛՛ազատ ոճ՛՛ փոխանցալողում և 50մ ՛՛համալիր՛՛ փոխանցալողում կարողացավ գրավել I պատվավոր տեղերը:

Շնորհավորում ենք մեր շնորհալի մարզիկներին և նրանց մարզիչ Կարեն Բարսեղյանին՝ մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ: