Գեղեցկության սրահ

«Grand Sport» մարզահամալիրը համալրվել է երկար սպասված նոր ծառայություններով: Համալիրում այսուհետ կգործի բարձրակարգ գեղեցկության սրահ: Սրահում կմատուցվեն վարսահարդարման, մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններ` արհեստավարժ վարսահարդարների և մատնահարդարի կողմից: Նրբորեն ընտրված յուրահատուկ խնամքի միջոցները կամբողջացնեն ձեր լիակատար գեղեցկությունն ու հմայքը: Սիրով տեղեկացնում ենք, որ սրահի բացման առթիվ, օգտվելով ցանկացած վարսահարդարման ծառայությունից մինչև հոկտեմբերի 31-ը, «Kevin Murphy» ապրանքանիշի մազերը վերականգնող դիմակը կմատուցվի անվճար: