Ընդհանուր կանոններ

Հարգելի՛այցելուներ,

Խնդրում ենք ծանոթանալ «Grand Sport» մարզաառողջարարական համալիրի կանոններին` մարզումների համար առավել արդյունավետ, անվտանգ ու հարմարավետ միջավայր ստեղծելու համար:

Արգելվում է վնասել մարզահամալիրի գույքը

Արգելվում է աղտոտել մարզահամալիրի տարածքը

Արգելվում է մարզահամալիր բերել ապակյա կամ մետաղյա տարաներ

Արգելվում է հաճախել հրազենով կամ սառը զենքով

Արգելվում է ծխել, դրա համար չնախատեսված վայրերում

Արգելվում է մեկ մարզասարքից միաժամանակ օգտվել մի քանի հոգով

Արգելվում է մարզահամալիր բերել սնունդ, ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային խմիչքներ

Արգելվում է մարզահամալիրում մարզվել այն հագուտով, որը կրում եք դրսում

Արգելվում է օգտագործել ալկոհոլային խմիչքներ դրա համար չնախատեսված վայրերում

Արգելվում է շեղել հաճախորդին, երբ նա կատարում է վարժություններ, դա վտանգավոր է