«Grand Sport» -ում գործում է օլիմպիական բոլոր չափանիշներին համապատասխանող 50մ երկարությամբ լողավազան՝ հագեցած  նորագույն տեխնիկական միջոցներով և հանգիստ ժամանց անցկացնելու համար  25մ երկարությամբ հարմարավետ լողավազան, որին կից գործում է ֆիննական շոգեբաղնիք ու ջակուզի:

50մ երկարությամբ լողավազան

Օլիմպիական լողավազանը հագեցած է աշխարհահռչակ շվեյցարական «Swiss Timing» -ի «Omega» ապրանքանիշի սարքավորումներով: Այս ապրանքանիշի սարքավորումները հանդիսանում են լողի միջազգային ֆեդերացիայի (FINA) պաշտոնական գործընկեր, ինչպես նաև ամառային ու ձմեռային օլիմպիական խաղերի գլխավոր գործընկեր ևս:

  • խորությունը՝ 1,70-2մ
  • լայնությունը՝ 16,65
  • Լողուղիների քանակը՝ 6
  • ջրի ջերմաստիճան- 27-28°C
  • օդի ջերմաստիճան- 29-30°C
  • ախտահանումն իրականացվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով: ՈՒլտրամանուշակագույն ֆիլտրերով անցնելիս` բակտերիաներն ամբողջությամբ ոչնչացվում են, չեզոքացվում է  քլորի  հոտը և համը:

50մ լողավազանում գործում են հետևյալ ծառայությունները.

  • լողի արհեստավարժ պարապմունքներ
  • լողի անհատական պարապմունքներ
  • լողի խմբակային պարապմունքներ
  • մանկական լողի պարապմունքներ /4-14տ. երեխաների համար/

25մ երկարությամբ լողավազան

  • խորությունը` 1.20-1.80
  • լայնությունը ՝ 9մ
  • լողուղիների քանակը՝ 4
  • ջրի ջերմաստիճանը՝ 28-29
  • օդի ջերմաստիճանը՝ 30
  • ջրի մաքրումը՝  լողավազանի ջուրը ախտահանվում է հզոր օզոնային գեներատորներով, ինչը չեզոքացնում է ջրում քլորոմինի քանակությունը՝ դարձնելով այն անվնաս մաշկի և օրգանիզմի համար:

25մ լողավազանում գործում են հետևյալ ծառայությունները`

  • լողի անհատական պարապմունքներ
  • խմբակային պարապմունքներ
  • խմբակային պարապմունքներ միայն կանանց համար
  • ակվաաերոբիկա

25 մ լողավազանին հարակից առկա է ջակուզի և ֆիննական շոգեբաղնիքներ: Լողավազանում գործում է նաև սրճարան: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի հաճախորդները կարողանան լիցքաթափվել և վայելել հանգիստը:

«Grand Sport»-ում լողի պարապմունքներն անցկացվում են պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, որոնք ցուցաբերում են անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի:

Հիշե’ք, որ լողը առողջ ապրելակերպի անբաժան մասնիկն է կազմում, այն ոչ միայն մարզում է Ձեր մարմինը, այլ նաև միտքը և պարգևում է հոգևոր հանգստություն: Լողը հանգստացնում է նյարդերը և ներդաշնակություն հաղորդում ամբողջ օրգանիզմին: