«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզահամալիրի հիմնադիրները հոգացել են ոչ միայն մեծահասակների հանգստի և առողջ ապրելակերպի, այլ նաև մարզահամալիրի այցելուների փոքրիկների համար: Մինչ մեծահասակները զբաղվում են իրենց նախընտրած սպորտաձևով, նրանց երեխաները կարող են ուրախ ժամանակ անցկացնել հատուկ նախատեսված խաղասրահում: Այստեղ փոքրիկների խաղի համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Խաղասրահը հագեցած է ժամանակակից խաղալիքների մեծ տեսականիով և խաղային մեքենաներով: Մեզ մոտ յուրաքանչյուր երեխա կգտնի իր նախընտրած զբաղմունքը:

Մեր հաճախորդ հանդիսացող ծնողները իրենց երեխաններին կարող են թողնել «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ի պատասխանատու և բարեհամբյուր դայակի մոտ: Դուք կարող եք հանգիստ լինել Ձեր փոքրիկների անվտանգության համար: