«Grand Sport» մարզահամալիրի մարզասրահը համալրված է գերժամանակակից  ամերիկյան «Lifefitness» ապրանքանիշի պրոֆեսիոնալ  մարզասարքերով:

«Lifefitness»-ի   ուժային և կարդիո ինովացիոն մարզասարքերով մարզումները միանգամայն ապահովում են բարձր արդյունավետություն: Մեր ընդարձակ մարզասրահում առկա են մարմինը կոփելու համար նախատեսված մարզասարքերի լայն ընտրանի, ինչպես նաև այստեղ ստեղծված են բոլոր նպաստավոր պայմաններն ակտիվ և առողջ կյանք վարելու համար: Այսուհետ բարդ ու խրթին թվացող ֆիզիկական մարզումները կանցնեն ինտերակտիվ, հետաքրքիր ու հաճելի մթնոլորտում:

Ուժային մարզաձևերի  օլիմպիակն գործընկեր «Ivanko» ապրանքանիշի 0,5 կգ-ից 70 կգ  կշռող ծանրաքարերով մարզումները կպրկեն Ձեր մկանները` ապահովելով ֆիզիկական գերազանց կառուցվածք:

Եթե ուզում եք մարզել Ձեր մկանները, նվազեցնել քաշը, ամրապնդել սրտանոթային համակարգը, արագ վերականգնվել վնասվածքներից և հետվիրահատական խնդիրներից կամ պարզապես վարել առողջ ապրելակերպ, ապա մարզասրահ այցելելը պետք է դառնա կենսակերպ:

Իսկ մեր արհեստավարժ ու բարձրակարգ մասնագետների անհատական մոտեցումն յուրաքանչյուր հաճախորդի կօգնի հասնել առավելագույն արդյունքի: