«Grand Sport» մարզահամալիրի բազմաֆունկցիոնալ մարզադահլիճը կառուցված է բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) ձևաչափերով:

Մարզադահլիճի ընդհանուր երկարությունը 43 մետր է, իսկ լայնությունը` 22:

Այն նախատեսված է բասկետբոլ, մինիֆուտբոլ և վոլեյբոլ խաղալու համար: Բոլոր 3 սպորտաձևերի կանոններին համապատասխան գծանշումներն առկա են:

Մարզադահլիճի մանրահատակը բնական փայտից է և ունի զսպանակային ռետինե ամորտիզացիոն համակարգ, որն էլ հեշտացնում է մարզիկի վազքն ու թռիչքները: Մարզադահլիճում առկա են բոլոր պայմանները թիմային խաղեր կազմակերպելու համար: