
Կրիոթերապիայի և ֆոտոթերապիայի ամբողջական ծրագիր
Կրիոթերապիան ժամանակակից կոսմետոլոգիայում ամենատարածված մեթոդներից մեկն է, որի օգնությամբ հնարավոր է դառնում լուծել մի շարք մաշկային խնդիրներ և պայքարել մաշկի տարիքային փոփոխությունների դեմ: Կրիոթերապիայի պրոցեդուրան անցավ է, իրականացվում է ֆրանսիական <<Filorga>>ապրանքանիշի դեմքի խնամքի համար նախատեսված <<Cryoled>> պրոֆեսիոնալ սարքավորման միջոցով, որը ցածր ջերմաստիճան հաղորդելով մաշկի խորը շերտեր, արտազատում է բիոակտիվ նյութեր, վերականգնվում է մաշկի սպիտակուցների պարուրաձև կառուցվածքը, ձգում է դիմախաղային մկանները, ինչպես նաև չեզոքանում է բորբոքային պրոցեսները: Կրիոթերապիայի միջոցով հնարավոր է դառնում մաշկի համար անհրաժեշտ միկրոէլեմենտներով հարուստ նյութերի ներմուծումը մաշկի խորը շերտեր: Այս պրոցեդուրայի պարբերական կիրառումը նպաստում է մաշկի երիտասարդացմանը:
1. Հակատարիաքային խնամք <<Premium>> / 1ժամ 30 րոպե
Նախապատրաստում, մաշկի մաքրում, մերսում, կրիոթերապիա, ֆոտոթերապիա, դիմակ
Խնամքի այս տեսակը ներառում է ամբողջական ծրագիր ժամանակի ընթացքում մաշկի փոփոխությունների դեմ պայքարելու համար: Կրիոթերապիայի, ֆոտոթերապիայի պրոցեդուրաներ ակտիվ միկրոէլեմենտներով հարուստ հատուկ նյութերով, որը ներթափանցելով մաշկի խորը շերտեր՝ ակտիվացնում է նյութափոխանակությունը՝ նպաստելով նոր բջիջների արագ աճին: Դիմակը կօգնի սնուցել և վերականգնել մաշկը՝ պարգևելով թարմություն և փայլ:
2. Խոնավեցում և փայլ / 60 րոպե
Նախապատրաստում, մաշկի մաքրում, մերսում, կրիոթերապիա, ֆոտոթերապիա, դիմակ
Խնամք, որը կօգնի արագ ժամանակահատվածում թարմացնել, խոնավացնել մաշկը: Հատուկ ընտրված նյութերով մերսումը կբարձրացնի մաշկի էլաստիկությունը և կարագացնի արյան շրջանառությունը մազանոթներում:
3. Աչքերի շրջանի էքսպրես խնամք / 30 րոպե
Նախապատրաստում, կրիոթերապիա, դիմակ
Կրիոթերապիայի կիրառումը կօգնի կարճ ժամանակահատվածում ձերբազատվել նաև աչքերի շրջանի կնճիռներից, այտուցվածությունից՝ հաղորդելով մաշկին թարմություն և երիտասարդացում:
4. Խորը կնճիռների և շրթունքների էքսպրես խնամք / 30 րոպե
Նախապատրաստում, կրիոթերապիա, ֆոտոթերապիա, մերսում
Այս խնամքը նախատեսված է խորը կնճիռները հարթեցնելու, շրթունքների փայլը արագ վերականգնելու և խնամված տեսք հաղորդելու համար: Այս խնամքը կօգնի խոնավացնել, սնուցել և ձգել մաշկը, վերականգնել շրթունքների բնական գույնն ու տեսքը:
5. Հատուկ դիմակ <<Էքստրաձգում>> / 60 րոպե
Նախապատրաստում, կրիոթերապիա, դիմակ
Խնամքի այս տեսակը կպարգևի Ձեզ երիտասարդ և հարթ մաշկ, կվերականգնի դեմքի և դեկոլտեի շրջանի մաշկի էլաստիկությունը:
6. Հատուկ դիմակ <<Էքստրախոնավեցում>> / 60 րոպե
Նախապատրաստում, ֆոտոթերապիա, դիմակ
Խնամքը հնարավորություն է տալիս շատ արագ ժամանակահատվածում խոնավացնել մաշկի խորը շերտերը ֆոտոթերապիայի օգնությամբ:
7. Կրիոթերապիա (դեմք) / 20 րոպե
Կրիոթերապիայի այս պրոցեդուրան նախատեսված է կարճ ժամանակահատվածում նվազեցնել խորը կնճիռները և ձգել մաշկը:
8. Կրիոթերապիա (դեմք և դեկոլտե) / 30 րոպե
Կրիոթերապիայի այս պրոցեդուրան նախատեսված է կարճ ժամանակահատվածում նվազեցնել խորը կնճիռները և ձգել մաշկը, ինչպես նաև իրականացվում է հատուկ խնամք դեկոլտեի շրջանի մաշկն ավելի գեղեցկացնելու և թարմացնելու համար:
Yerevan, RA, 0061
+374(12) 447766
+374(10) 447766
info@grandsport.am
Copyright © Grand Sport