”Armenian Junior Open 2016” սքվոշի բաց առաջնության եզրափակիչ

14642079_1244996335539396_6186855038193789619_n

՛՛Գրանդ Սպորտ՛՛ մարզահամալիրում անցկացվող սքվոշի պատանիների միջազգային բաց առաջնությունն եզրափակվեց 2016թ. հոկտեմբերի 23-ին:

Արդյունքները հետևյալն են`

  • Girls U 13 (մինչև 13տ. աղջիկների կատեգորիա)

1-ին տեղ՝ Էլեն Երիսփոխյանց

2-րդ տեղ Հասմիկ Կալաջյան

3-րդ տեղ՝ Ինեսա Վարդանյան

  • Boys U 13 (մինչև 13 տ. տղաների կատեգորիա)

1-ին տեղ՝ Մարատ Սարգսյան

2-րդ տեղ՝ Դավիթ Սարոյան

3-րդ տեղ՝ Աշոտ Մուսոյան

  • Boys U 15 (մինչև 15 տ. տղաների կատեգորիա)

1-ին տեղ՝ Խաչիկ Հարությունյան

2-րդ տեղ՝ Լևոն Հարությունյան

3-րդ տեղ՝ Էրիկ Ղազարյան

Պատանի սքվոշիստներն անչափ ուրախ ու ոգևորված էին, քանի որ ՛՛Armenian Junior Open՛՛ առաջնույթյունը վարկանիշային էր, և այսուհետ մարզիկներից յուրաքանչյուրի արդյունքները կհրապարակվեն  Եվրոպայի սքվոշի ֆեդերացիայի (ESF) պաշտոնական կայքում:

Ավարտին սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից մարզիկները պարգևատրվեցին մեդալներով:

Տեսանյութը դիտել այստեղ:

”Armenian Junior Open 2016” եվրոպական 1-ին բաց առաջնություն

 

untitled-1

Սքվոշի Հայկական Ազգային Ֆեդերացիան հանդիսանում է Համաշխարհային Սքվոշի Ֆեդերացիայի (WSF) և Եվրոպայի Սքվոշի Ֆեդերացիայի (ESF) անդամ: Նպատակ ունենալով այս  չափազանց դինամիկ սպորտաձևը զարգացնել Հայաստանում,  հոկտեմբերի 21-23-ը Եվրոպայի սքվոշի ֆեդերացիայի հետ համատեղ (ESF) ”Գրանդ Սպորտ” մարզահամալիրում  անցկացվեց սքվոշ մարզաձևի առաջին պատանեկան բաց առաջնությունը ` “Armenian Junior Open 2016”-ը:

Առաջնությունն անցկացվում էր 3 կատեգորիաներում`

  • Girls -U 13 ( մինչև 13 տարեկան աղջիկների կատեգորիա)
  • Boys -U 13  ( մինչև 13 տարեկան տղաների կատեգորիա)
  • Boys -U 15  (մինչև 15 տարեկան տղաների կատեգորիա)

14721504_1242947672410929_2426716695320455137_n 14650474_1244996938872669_2625435909606228416_n 14610931_1244996722206024_8879470347361559122_n

Առաջնության մասնակից պատանիներն ամիսներ շարունակ մարզվել են ”Գրանդ Սպորտ” մարզահամալիրում արհեստավարժ մարզիչների կողմից: Մարզումների ընթացքում, ձեռք բերելով նորանոր տեխնիկական հմտություններ, այժմ պատրաստ են մրցել միմյանց հետ, որը պատանի սքվոշիստներին կհաղորդի մրցակցային ոգի և ամուր կամք:

14708251_1242947705744259_3054019166889075477_n          14721492_1242947209077642_1972784132788098370_n          14680512_1242947785744251_2394052867894286396_n

Հոկտեմբերի 23-ին տեղի կունենա առաջնության եզրափակիչ մրցապայքարը, այնուհետև մարզիկների պարգևատրման արարողությունը:

ԱՊՀ երկրների դպրոցական սպորտային 4-րդ փառատոն

14449031_1225642440808119_5148548745618311114_n

2016թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների դպրոցական սպորտային 4-րդ փառատոնը: Մասնակցում էին պատանի մարզիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Ադրբեջանից, Ղրղզստանից, Ուկրաինայից, Բելառուսից: Հայստանը ներկայացնող “Grand Sport” բասկետբոլի թիմը, պարտության մատնելով Ադրբեջանի թիմին, զբաղեցրեց 2-րդ տեղը: Հաղթանակի համար շնորհավորում ենք մեր պատանի բասկետբոլիստներին, մաղթում ենք  նորանոր հաղթանակներ:

14484611_1225642427474787_3957589340514877286_n

Սքվոշի Հայաստանի 5-րդ առաջնություն

1936198_1118293834876314_455206720901287850_n

2011 թ.-ից սկսած յուրաքանչյուր տարի Սքվոշի Հայկական Ազգային ֆեդերացիան կազմակերպում է սքվոշի ամենամյա հայաստանյան առաջնությունը: 2016թ. մայիսի 21-ից 22-ը ”Գրանդ Սպորտ” մարզահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի սքվոշի 5-րդ առաջնությունը: Այս տարի տարբեր կատեգորիաներում մրցում էին մինչև 50 մասնակիցներ:

Մարզիկները մրցում էին հետևյալ կատեգորիներում` PRO կարգ, M1 տղամարդկանց կարգ, կանանց կարգ, մանկական 1-ին և 2-րդ կարգեր: PRO կարգում մրցում են Սքվոշի Հայկական Ազգային Ֆեդերացիայի մարզիչները, M1 տղանարդկանց և կանաց կարգերում՝ երկար ժամանակ սքվոշով լրջորեն զբաղվող մարզիկներն էին հանդես գալիս, որոնք վերջին տարիների ընթացքում ամենօրյա մարզումների շնորհիվ, սքվոշը դարձրել են իրենց կենսակերպի անբաժանելի մասը: Մանկական կարգերում մրցում էին տաղանդավոր երեխաներ, որոնք արդեն իսկ լավ ցուցանիշներ ունեն: Առաջին մրցումային օրն ավարտվեց հետևյալ արդյունքներով.

ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

  • Pro կարգ- Սաջիդ Խան, Սերգեյ Քեշիշյան
  • M1- Վանանդ Տեր- Ավետիսյան, Արմեն Մարկոսյան, Հայկ Միսակյան, Հովհաննես Դավթյան
  • Կանանց կարգ- Անի Հարությունյան, Նաիրա Սարգսյան, Արմինե Գրիգորյան, Մերի Ասատրյան
  • Մանկական 1-Լևոն Հարությունյան, Էրիկ Ղազարյան, Խաչիկ Հարությունյան, Շուշան Հարությունյան
  • Մանկական 2- Իզաբելլա Վարդանյան, Նարեկ Մելքումյան , Գևորգ Գևորգյան, Հայկ Ղազարյան:

Եզարափակիչ մրցումները տեղի ունեցան միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող սքվոշի ապակյա կորտում: Թե’ մարզիկները, և թե’ մյուս բոլոր ներկաները մեծ ոգևորոությամբ հետևում էին ողջ ընթացքին:

Այսպիսով արդյունքները հետևյալն էին.

ԵԶՐԱՓԱԿԻՉ

  • Pro կարգ

1-ին տեղ` Սաջիդ Խան

2-րդ տեղ` Սերգեյ Քեշիշյան

3-րդ տեղ` Հայկ Ավետիսյան

  • M1 տղամարդկանց կարգ

1-ին տեղ` Վանանդ Տեր- Ավետիսյան

2-րդ տեղ` Հովհաննես Դավթյան

3-րդ տեղ` Հայկ Միսակյան

  • Կանանց կարգ

1-ին տեղ` Արմինե Գրիգորյան

2-րդ տեղ` Նաիրա Սարգսյան

3-րդ տեղ` Անի Հարությունյան

  • Մանկական 1

1-ին տեղ` Լևոն Հարությունյան

2-րդ տեղ` Էրիկ Ղազարյան

3-րդ տեղ` Խաչիկ Հարությունյան

  • Մանակական 2

1-ին տեղ` Գևորգ Գևորգյան

2-րդ տեղ` Իզաբելլա Վարդանյան

3-րդ տեղ` Հայկ Ղազարյան

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին` մաղթելով առավել մեծ առաջխաղացումներ սքվոշ սպորտաձևում:

GRAND SPORT ARMENIA 2ND CHALLENGER 5 2016

 

13139003_1107408662631498_6476685311301321914_n

2016 թ. մայիս 3-ից 8-ը “Գրանդ Սպորտ” մարզահամալիրը Սքվոշի Հայկական Ազգային Ֆեդերացիայի հետ համատեղ արդեն երկրորդ տարին անցկացնում է PSA-ի (Professional Squash Association) տղամարդկանց մրցաշարը Հայաստանում:

Մրցաշարին մասնակցում են բարձրակարգ սքվոշի մարզիկներ աշխարհի  տարբեր երկրներից , ինչպես նաև Հայաստանից: Մրցանակայի ֆոնդը կազմում է 5000 ԱՄՆ դոլար:

Այս բացառիկ մրցումներին կարող են հետևել բոլոր սքվոշի սիրահարները ՛՛Գրանդ Սպորտ՛՛ մարզահամալիրում: Լինելու են ուղիղ հեռարձակումներ ևս: Խաղերն անցկացվում են միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխանող սքվոշի ապակյա կորտում:

“Grand Sport”-ի լողի առաջին փակ առաջնություն

12278997_1009269749112057_3405818012767650607_n

՛՛Գրանդ Սպորտ՛՛-ի նոր մասնաշենքի բացումից հետո նորաբաց սպորտային լողավազանում առաջին անգամ տեղի  ունեցավ պատանիների լողի մրցաշարը, որը մեծ ոգևորությամբ համակեց թե՛ կազամկերպիչներին , թե՛ մարզիչներին և թե՛ պատանի լողորդներին:

Երկու օր շարունակ տարբեր տարիքի երեխաներ մրցեցին տարբեր լողաոճերում լավագույնի կոչման համար: Ավարտին տեղի ունեցավ հանդիսավոր պարգևատրումը:

Առաջիկայում ՛՛Գրանդ Սպորտ՛՛-ում կանցկացվի  Հայաստանի լողի առաջնությունը:

“Գրանդ Սպորտ”-ի նոր մասնաշենքի բացումը

gs-new-section-opening-479    gs-new-section-opening-431

2015թ.-ի հոկտեմբերի 11-ին բացվեց “Գրանդ Սպորտ” մարզահամալիրի նոր մասնաշենքը, որտեղ գործում է  50 մ երկարությամբ գերժամանակակաից տեխնիկայով հագեցած սպորտային լողավզան, մարզասրահ՝ նորագույն մարզասարքերով, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող սքվոշի ապակյա կորտ, բադմինտոնի կորտեր, բատուտի և արևելյան մարզաձևերի սրահներ, ինչպես նաև գեղեցիկ փոքրիկ սրահ սպաի սիրահարների համար:

“Գրանդ Սպորտ”-ի հիմնադիրների նպատական է խթանել առողջ ապրելակերպը մեր երկրում և ստեղծել այն բոլոր պայմանները, որպեսզի սպորտը դառնա մեր կենսակերպի անբաժանելի մասը:

12074808_983309915041374_3853565536227135757_n      12316567_1009269732445392_2947411060262299195_n   gym (4) gym (1)  badm (2)-min squash (4)

“Գրանդ Սպորտ” Բասկետբոլի Թիմի Հաղթանակները

basketԵրևանի «Գրանդ Սպորտ» թիմն երկրոդ տարին անընդմեջ սկսել է ելույթները պատանեկան Եվրալիգայի 2-րդ դիվիզիոնում:
Մինչեւ 15 տարեկանների պայքարում Վարդան Խաչատրյանի սաները Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մասնակցել են խմբային մրցաշարի առաջին փուլի հանդիպումներին:
Մեկնարկային խաղում «Գրանդ Սպորտ»-ը 55:52 հաշվով պարտության է մատնել Էստոնիան ներկայացնող «Տալլին Կալև»-ին:
Երկրորդ խաղում «Գրանդ Սպորտ»-ը 52:36 հաշվով հաղթել է ֆիննական ՀՆՄԿՅ-ին:

Երրորդ խաղում հայկական թիմն առաջին պարտությունն է կրել՝ 35:46 հաշվով պարտվելով լատվիական «Էքսպերտ Դիջիթալ»-ին:
Չորորդ մրցավեճում «Գրանդ Սպորտ»-ը 45:58 հաշվով զիջել է ֆիննական «Կարհու»-ին:

Վերջին՝ հինգերորդ խաղում հայ պատանիները 47:66 հաշվով զիջել են բելառուսական «Ցոմկի-Մինսկ»-ին:
Մաղթում ենք բարի վերադարձ մեր թիմին, արդյունավետ պարապմունքներ ու նորանոր հաջողություններ:

ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ» ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ 2016 25.01.2016

Հունվարի 15-17 Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացավ «Եվրոպայի Բասկետբոլի Երիտասարդական Լիգայի» (EYBL) մրցաշարի հերթական փուլը, որին մասնակցեց Հայստանի «Գրանդ Սպորտ» ակումբի 2000-2001թթ. ծնված պատանիների բասկետբոլի թիմը:
Արդյունքում մեր երիտասարդ բասկետբոլիստներն ունեցան ինչպես պարտություն, այնպես էլ հաղթանակ: Նրանք պարտության մատնեցին Լատվիայի «Jekabpils»-ին: Ըստ թիմի մարզիչ Վարդան Խաչատրյանի, մեր թիմն ուներ բոլոր նախադրյալներն ավելի շատ հաղթանակներ տանելու համար: Կային սխալներ, որոնք պետք է շտկվեն մարզումների ժամանակ հերթական փուլերում առավել լավ ներկայանալու համար:
Նշենք, որ «Գրանդ Սպորտ» ակումբի բասկետբոլիստ Դավիթ Խաչատրյանն այդ ընթացքում քննություն անցավ Լիտվայի Կաունաս քաղաքի «Սատոնիս»-ի բասկետբոլի մասնագիտացված դպրոցում և հրավիրվեց տվյալ ակումբ մարզվելու և մասնակցելու Լիտվայի առաջնություններին այդ ակումբի կազմում:

ՓՈՔՐԻԿ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐ ”ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ”-ՈՒՄ 05.11.2015

Ավարտվեց ֆուտբոլի մանկական առաջնությունը ”Գրանդ Սպորտ”-ում: Մասնակցում էին 2005-2006թթ.  և 2007-2008թթ. ծնված փոքրիկ ֆուտբոլիստները: Մոտ մեկ շաբաթ տևողությամբ մրցաշարի ընթացքում խաղացողները   ցուցաբերեցին բարձր առաջադիմություն ու ցուցադրեցին հետաքրքիր ու դիտարժան խաղեր:

Հիանալի առիթ էր, որպեսզի երեխաները ցուցադրեին պարապմունքների ընթացքում սերտած ֆուտբոլային խաղի ողջ տեխնիկան: Թիմերի մարզիչ Դավիթ Նիկոյանը ևս ոգևորված էր և ուրախ: Նա սիրում է ֆուտբոլն ու իր փոքրիկ սաներին, փորձում է դեռ փոքր հասակից խաղացողների մեջ սերմանաել թիմային ոգի, ընկերասիրություն, արդարամտություն: Դավիթը խոստացավ, որ նմանատիպ մրցաշարերը շարունակական բնույթ կկրեն:
Այսպիսով, երկրորդ տեղ գրաված թիմի խաղացողներին տրվեց մասնակցության վկայականներ: Իսկ առաջին պատվավոր տեղի բոլոր խաղացողները շնորհվեցին հաղթական մեդալներով:
«Գրանդ Սպորտ» մարզահամալիրում գործում են ֆուտբոլի, ինչպես նաև այլ սպորտաձևերի խմբակներ: Միացեք մեզ, չէ որ սպորտը առողջ ապրելակերպի գրավականն է: