Բռնցքամարտ

“Գրանդ Սպորտ” մարզահամալիրում արդեն առկա է բռնցքամարտի սրահ իր ռինգով և անհրաժեշտ բոլոր մարզագույքով՝ արդյունավետ մարզումներ կազմակերպելու համար։ Այստեղ անցկացվում են բռնցքամարտի անհատական և խմբային մարզումներ պատանիների և մեծահասակների համար։ Մարզիչներն ունեն բարձր որակավորում և մարզչական երկարամյա փորձ իրենց սպորտային գիտելիքներով կիսվելու և արդյունքի հասցնելու համար։ Դե իսկ լավագույն արդյուքնի համար անհրաժեշտ է կամք, նպատակասլացություն և կարգապահություն։

Vitamin Bar By Grand Sport

Մեծ ուրախությամբ մեր մարզահամալիրի հաճախորդներին ենք ներկայացնում Grand Sport-ի Vitamin Bar-ում միանգամայն թարմ մրգերից և բանջարեղենից պատրաստված դետոքսկիկացնող և առողջարար հյութերի շարքը։ Հյութերն առկա են մարզահամալիրի բարերում և 2-րդ մասնաշենքի ընդունարանում։ ✅ 100 % բնական ✅ Պատրաստված տեղում (սառը մամլման եղանակով) ✅ 6 տարբեր համեր հագեցած վիտամինների մեծ քանակությմաբ։   Ներկայացնում ենք մեր 6 դետոքս […]

ԷՅՐ -ԱՐԱԲԻԱ ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ ՍՔՎՈՇԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Ողջ աշխարհը հոկտեմբեր ամսում նշում է սքվոշ սպորտաձևի համաշխարհային օրը: Ուստի, այս կապակցությամբ, ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ մարզահամալիրը ԷՅՐ-ԱՐԱԲԻԱ ավիաընկերթյան հետ համատեղ, կազմակերպում են սքվոշի առաջնություն բոլոր սքվոշի սիրահարների համար: Առաջնությունը անցկացվելու է սիրողական կատեգորիայում: Սպասվում է անչափ ակտիվ և դրական էներգիայով լի միջոցառում և իհարկե գլխավոր մրցանակը՝ ուղևորություն դեպի ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել անձնական տվյալները՝ կապ հաստատելով մեզ հետ 010 44 77 66 հեռախոսահամարով կամ info@grandsport.am էլեկտրոնային փոստի միջոցով:

Գեղեցկության սրահ

«Grand Sport» մարզահամալիրը համալրվել է երկար սպասված նոր ծառայություններով: Համալիրում այսուհետ կգործի բարձրակարգ գեղեցկության սրահ: Սրահում կմատուցվեն վարսահարդարման, մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններ` արհեստավարժ վարսահարդարների և մատնահարդարի կողմից: Նրբորեն ընտրված յուրահատուկ խնամքի միջոցները կամբողջացնեն ձեր լիակատար գեղեցկությունն ու հմայքը: Սիրով տեղեկացնում ենք, որ սրահի բացման առթիվ, օգտվելով ցանկացած վարսահարդարման ծառայությունից մինչև հոկտեմբերի 31-ը, «Kevin Murphy» ապրանքանիշի մազերը վերականգնող դիմակը կմատուցվի անվճար: 

 

 

 

Կրիոթերապիա և Ֆոտոթերապիա

 

Կրիոթերապիայի և ֆոտոթերապիայի ամբողջական ծրագիր

Կրիոթերապիան ժամանակակից կոսմետոլոգիայում ամենատարածված մեթոդներից մեկն է, որի օգնությամբ հնարավոր է դառնում լուծել մի շարք մաշկային խնդիրներ և պայքարել մաշկի տարիքային փոփոխությունների դեմ: Կրիոթերապիայի պրոցեդուրան անցավ է, իրականացվում է ֆրանսիական  <<Filorga>>ապրանքանիշի դեմքի խնամքի համար նախատեսված  <<Cryoled>> պրոֆեսիոնալ սարքավորման միջոցով, որը  ցածր ջերմաստիճան հաղորդելով մաշկի խորը շերտեր,  արտազատում է բիոակտիվ նյութեր, վերականգնվում է մաշկի սպիտակուցների պարուրաձև կառուցվածքը, ձգում է դիմախաղային մկանները, ինչպես նաև չեզոքանում է բորբոքային պրոցեսները: Կրիոթերապիայի միջոցով հնարավոր է դառնում մաշկի համար անհրաժեշտ միկրոէլեմենտներով հարուստ նյութերի ներմուծումը մաշկի խորը շերտեր: Այս պրոցեդուրայի պարբերական կիրառումը նպաստում  է մաշկի երիտասարդացմանը:

1. Հակատարիաքային խնամք <<Premium>> / 1ժամ 30 րոպե                                                                         

Նախապատրաստում, մաշկի մաքրում, մերսում, կրիոթերապիա, ֆոտոթերապիա, դիմակ

Խնամքի այս տեսակը ներառում է ամբողջական ծրագիր ժամանակի ընթացքում մաշկի փոփոխությունների դեմ պայքարելու համար: Կրիոթերապիայի, ֆոտոթերապիայի պրոցեդուրաներ ակտիվ միկրոէլեմենտներով հարուստ հատուկ նյութերով, որը ներթափանցելով մաշկի խորը շերտեր՝ ակտիվացնում է նյութափոխանակությունը՝ նպաստելով նոր բջիջների արագ աճին: Դիմակը կօգնի սնուցել և վերականգնել մաշկը՝ պարգևելով թարմություն և փայլ:

2. Խոնավեցում և փայլ / 60 րոպե                                                                                                                     

Նախապատրաստում, մաշկի մաքրում, մերսում, կրիոթերապիա, ֆոտոթերապիա, դիմակ

Խնամք, որը կօգնի արագ ժամանակահատվածում թարմացնել, խոնավացնել մաշկը: Հատուկ ընտրված նյութերով մերսումը կբարձրացնի մաշկի էլաստիկությունը և կարագացնի արյան շրջանառությունը մազանոթներում:

3. Աչքերի շրջանի էքսպրես խնամք  / 30 րոպե                                                                                                                                                                             

Նախապատրաստում, կրիոթերապիա, դիմակ

Կրիոթերապիայի կիրառումը կօգնի կարճ ժամանակահատվածում ձերբազատվել նաև աչքերի շրջանի կնճիռներից, այտուցվածությունից՝ հաղորդելով մաշկին թարմություն և երիտասարդացում:

4. Խորը կնճիռների և շրթունքների էքսպրես խնամք / 30 րոպե                                                                                         

Նախապատրաստում, կրիոթերապիա, ֆոտոթերապիա, մերսում

Այս խնամքը նախատեսված է խորը կնճիռները հարթեցնելու, շրթունքների փայլը արագ վերականգնելու և խնամված տեսք հաղորդելու համար: Այս խնամքը կօգնի խոնավացնել, սնուցել և ձգել մաշկը, վերականգնել շրթունքների բնական գույնն ու տեսքը:

5. Հատուկ դիմակ <<Էքստրաձգում>> / 60 րոպե                                                                         

Նախապատրաստում, կրիոթերապիա, դիմակ

Խնամքի այս տեսակը կպարգևի Ձեզ երիտասարդ և հարթ մաշկ, կվերականգնի դեմքի և դեկոլտեի շրջանի մաշկի էլաստիկությունը:

6. Հատուկ դիմակ <<Էքստրախոնավեցում>> / 60 րոպե                                                               

Նախապատրաստում, ֆոտոթերապիա, դիմակ

Խնամքը հնարավորություն է տալիս շատ արագ ժամանակահատվածում խոնավացնել մաշկի խորը շերտերը ֆոտոթերապիայի օգնությամբ:

7. Կրիոթերապիա (դեմք) / 20 րոպե                                                                                                                                                                                                                                                                             

Կրիոթերապիայի այս պրոցեդուրան նախատեսված է կարճ ժամանակահատվածում նվազեցնել խորը կնճիռները և ձգել մաշկը:

8. Կրիոթերապիա  (դեմք և դեկոլտե) / 30 րոպե                                                                                        

Կրիոթերապիայի այս պրոցեդուրան նախատեսված է կարճ ժամանակահատվածում նվազեցնել խորը կնճիռները և ձգել մաշկը, ինչպես նաև իրականացվում է հատուկ խնամք դեկոլտեի շրջանի մաշկն ավելի գեղեցկացնելու և թարմացնելու համար:

ՍՔՎՈՇԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ VI ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին ՛՛Գրանդ Սպորտ՛՛ մարզաառողջարարական համալիրում անցկացվեց Սքվոշի Հայաստանի VI առաջնությունը: Առաջնությունն անցկացվում էր տարբեր կատեգորիաներում: Մասնակցում էին Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայում անդամագրված մարզիկները: Մասնակիցների ընդհանուր թիվը 34-ն էր:

”Beginners” կատեգորիայում հաղթող ճանաչվեց Ռոբերտ Աթաբեկյանը, II տեղը զբաղեցրեց Արեգ Գևորգյանը, III տեղը զբաղեցրեց Հայկ Մարկոսյանը:

”Advanced” կատեգորիայում I տեղը զբաղեցրեց Էլեն Երիսփոխյանցը, II տեղը զբաղեցրեց Գևորգ Գևորգյանը, III տեղում էր Դավիթ Սարոյանը:

“Professional” կատեգորիայում հաղթեց Լևոն Հարությունյանը, II տեղում էր Միքայել Ներսիսյանը, իսկ III տեղը զբաղեցրեց Մարատ Սարգսյանը:

Բոլոր հաղթողները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

ԿԱՆԱՆՑ ՍՔՎՈՇԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 2-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ ՖՐԱՆՍՈՒՀԻ ՄԵԼԻՍԱ ԱԼՎԵՍԸ


Ավարտվեց ՛՛Grand Sport Armenian 2nd Challenger W5 2017՛՛ կանանց սքվոշի միջազգային առաջնությունը, որը կազմակերպվել էր Պրոֆեսիոնալ սքվոշի ասոցիացիայի (PSA) և Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից (ANSF): Հաղթող ճանաչվեց ֆրանսուհի մարզիկ Մելիսիա Ալվեսը:

1-ին և 2-րդ տեղը գրաված մարզուհիները պարգևատրվեցին ֆեդերացիայի նախագահ Միքայել Վարդանյանի կողմից:

GRAND SPORTS ARMENIAN 2ND CHALLENGER W5K 2017.
Result of Final. (Q) Melissa Alves (FRA) Beat (1) Anna Serme (CZE)
11/4,11/5,11/2 (3/0) Time:24 minutes
 
 

ԿԱՆԱՆՑ ՍՔՎՈՇԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 2-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ 28/06/2017

   

 

   

    

 

Առաջնության կիսաեզրափակչի արդյունքները՝

GRAND SPORTS ARMENIAN 2ND CHALLENGER W5K 2017. Results of Semifinals.

1st Semifinal. (1) Anna Serme (CZE) Beat (3) Enora Villard (FRA)

11/9,14/12,9/11,12/10 (3/1) Time:49 minutes

2nd Semifinal: (Q) Melissa Alves (FRA) Beat Anna Kimberley (ENG)

11/8,11/9,12/10 (3/0) Time:32 minutes

Վաղը՝ 29/06/2017, ժամը 5-ին կկայանա կանանց սքվոշի միջազգային 2-րդ առաջնության եզրափակիչ փուլը՝

(1) Anna Serme (CZE) vs (Q) Melissa Alves (FRA)

ԿԱՆԱՆՑ ՍՔՎՈՇԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 2-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. 27/06/2017

 

 

 

Հայտնի են հունիսի 27-ին կայացած քարորդ եզրափակչի արդյունքները՝

GRAND SPORTS ARMENIAN 2ND CHALLENGER W5K 2017. Results of Quarter Finals.

1st Quarter Final. (1) Anna Serme ( CZE) Beat (Q) Nadeen Kotb(EGY)

12/10,11/8,11/4(3/0) Time:26 minutes

2nd Quarter final. (3) Enora Villard (FRA) Beat (Q) Cindy Merlo (SUI)

11/8,10/12,11/7,11/5(3/1) Time:38 minutes

3rd Quarter Final. Anna Kimberley (ENG) Beat (8) Arezoosadat Mousavizadeh (IRI) Walk Over (3/0)

4th Quarter Final. (Q) Melissa Alves (FRA) Beat (6) Menna Nasser (EGY)

13/11,11/3, 7/4(2/0) Retired Hurt Time:21 minutes

ԿԱՆԱՆՑ ՍՔՎՈՇԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 2-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ.26/06/2017

 

 

  

 

Հայտնի են հունիսի 26-ին կայացած հիմնական խաղերի արդյունքները՝

GRAND SPORTS ARMENIAN 2nd CHALLENGER W5 2017. 26/6/2017 Main Rounds Results.

Match.1 (1) Anna Serme(CZE) beat Ailee Nayeri(IRI)

11/6.11/8.11/4(3/0) . Time: 21 minutes

Match.2 (Q) Nadeen Kotb (EGY) beat (5) Farah Momen(EGY)

11/6,11/5,11/4(3/0). Time: 21 minutes

Match.3 (Q) Cindy Merlo (SUI) beat (7) Taba Taghavi Rafsanjani (IRI)

11/6,11/2,11/2(3/0). Time: 19 minutes

Match.4 (3) Enora Villard (FRA) beat Julie Rossigno(FRA)

11/4,2/11,11/8,7/11,11/7(3/2). Time: 48 minutes

Match.5 Anna Kimberley (ENG) beat (4) Eva Fertekova (CZE)

11/8,7/11,11/5,11/9(3/1). Time: 40 minutes Match6.

(8) Arezoosadat Mousavizadeh (IRI) beat (Q) Anam Mustafa Aziz (PAK)

7/11,11/8,11/5,11/9(3/1). Time:30 minutes

Match.7 (6) Menna Nasser (EGY) beat Jelena Dutina (SRB)

11/4,11/2,11/3(3/0). Time:15 minutes

Match8. (Q) Melissa Alves (FRA) beat Ineta (2)Mackevica (LAT)

11/7,11/8,11/8(3/0). Time:25 minutes