՛՛ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ՛՛-ի պրոֆեսիոնալ բասկետբոլի թիմը մասնակցեց ԵՎՐՈԼԻԳԱՅԻ պատանեկան առաջնությանը

«Գրանդ Սպորտ»-ի պրոֆեսիոնալ բասկետբոլի թիմը 17.03.17-20.03.17-ին մասնակցեց Եվրոլիգայի պատանեկան առաջնությանը Բելառուսի Մինսկ քաղաքում: 18.03.2017 –ին ԳՍ թիմը հերթական հաղթանակը գրանցեց՝ հաղթելով «Նովոսիբիրսկ» թիմին 58:50 հաշվով: Հաջորդ հաղթանակը գրանցեցին  «Գրանդ Սպորտ» vs Տալլին  «Կալեվ» խաղում 75:66 հաշվով: Հաղթանակներից բացի «Գրանդ Սպորտ»-ի թիմը ունեցավ նաև պարտություններ՝ հյուրընկալող Մինսկի «Ցմոկի» թիմին պարտվեցին 78:50 հաշվով:

Ընդհանուր արդյունքներով 10 մասնակից թիմերից «Գրանդ Սպորտ»-ի թիմը կարողացավ իր տեղը զբաղեցնել լավագույն հնգյակում: Իսկ խաղերի ընդհանուր արդյունքների հիման վրա լավագույն ռմբարկու ճանաչվեց Դավիթ Խաչատրյանը: