՛՛ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ՛՛-ի մարզիկների հաղթանակները լող մարզաձևում

  

Ապրիլի 8-ին և 9-ին ՛՛DDD՛՛ մարզահամալիրում տեղի ունեցավ լողի  բաց առաջնություն, որին մասնակցում էին նաև ՛՛Գրանդ Սպորտ՛՛-ի մարզիկները: Առաջնության մասնակից թիմերը   13-ն էին, մրցում էին 2003-2007թթ. ծնված  տարիքային խմբերում, առաջնությանը մասնակցում էին նաև մարզիկներ Վրաստանից:

՛՛Գրանդ Սպորտ՛՛-ի աղջիկների թիմը գրավեց II պատվավոր տեղը ՛՛համալիր փոխանցալող՛՛ լողաոճում, իսկ տղաների թիմը՝ III տեղը նույն լողաոճում:

2003թ. ծնված տարիքային խմբում առավել աչքի ընկան Վարսենիկ Մանուչարյանը և Սքիզաս Տարոնը՝  ՛՛դելֆին՛՛ և ՛՛ազատ ոճ՛՛ լողաոճերում զբաղեցնելով I պատվավոր տեղը:

2007թ. ծնված տարիքային խմբում I տեղը զբաղեցրեցին Դավիթ Մարգարյանը ՛՛բռաս՛՛ լողաոճում, Դայանա Հայրապետյանը՝ ՛՛դելֆին՛՛ լողաոճում:

2005թ. ծնված տարիքային խմբում Մուրադյան Էլենը զբաղեցրեց II տեղը ՛՛դելֆին՛՛ և ՛՛ազատ ոճ՛՛ լողաոճերում: Բոլոր մարզիկները վերադարձան պատվոգրերով և մեդալներով:

              

Մրցաշարի ընդհանուր արդյունքներով ՛՛Գրանդ Սպորտ՛՛-ի տաղանդավոր և աշխատասեր մարզիկները կարողացան վաստակել 20 մեդալ:

Շնորհակալություն մեր մարզիկներին և նրանց արհեստավարժ մարզիչներին գերազանց արդյունքների համար: Նրանց մաղթում ենք նորանոր հաղթանակներ Ապրիլի 28-30 կայանալիք ՀՀ լողի առաջնությունում, որը կկայանա ՛՛Գրանդ Սպորտ՛՛ մարզաառողջարարական համալիրում:

Մրցաշարին մասնակցեցին՝

  1. Սարգսյան Սերգեյ
  2. Մանուչարյան Վարսենիկ
  3. Մուրադյան Էլեն
  4. Թումանյան Մանե
  5. Համամջյան Զարինե
  6. Հայրապետյան Դայանա
  7. Սքիզաս Տարոն
  8. Մխիթարյան Դմիտրի
  9. Ասրյան Դավիթ
  10. Տիգրանյան Հայկ
  11. Շատալով Մաքսիմ
  12. Աբրահամյան Մելս
  13. Մելքոնյան Հայկ
  14. Սամվելյան Արթուր
  15. Մարգարյան Դավիթ