”Armenian Junior Open 2016” եվրոպական 1-ին բաց առաջնություն

 

untitled-1

Սքվոշի Հայկական Ազգային Ֆեդերացիան հանդիսանում է Համաշխարհային Սքվոշի Ֆեդերացիայի (WSF) և Եվրոպայի Սքվոշի Ֆեդերացիայի (ESF) անդամ: Նպատակ ունենալով այս  չափազանց դինամիկ սպորտաձևը զարգացնել Հայաստանում,  հոկտեմբերի 21-23-ը Եվրոպայի սքվոշի ֆեդերացիայի հետ համատեղ (ESF) ”Գրանդ Սպորտ” մարզահամալիրում  անցկացվեց սքվոշ մարզաձևի առաջին պատանեկան բաց առաջնությունը ` “Armenian Junior Open 2016”-ը:

Առաջնությունն անցկացվում էր 3 կատեգորիաներում`

  • Girls -U 13 ( մինչև 13 տարեկան աղջիկների կատեգորիա)
  • Boys -U 13  ( մինչև 13 տարեկան տղաների կատեգորիա)
  • Boys -U 15  (մինչև 15 տարեկան տղաների կատեգորիա)

14721504_1242947672410929_2426716695320455137_n 14650474_1244996938872669_2625435909606228416_n 14610931_1244996722206024_8879470347361559122_n

Առաջնության մասնակից պատանիներն ամիսներ շարունակ մարզվել են ”Գրանդ Սպորտ” մարզահամալիրում արհեստավարժ մարզիչների կողմից: Մարզումների ընթացքում, ձեռք բերելով նորանոր տեխնիկական հմտություններ, այժմ պատրաստ են մրցել միմյանց հետ, որը պատանի սքվոշիստներին կհաղորդի մրցակցային ոգի և ամուր կամք:

14708251_1242947705744259_3054019166889075477_n          14721492_1242947209077642_1972784132788098370_n          14680512_1242947785744251_2394052867894286396_n

Հոկտեմբերի 23-ին տեղի կունենա առաջնության եզրափակիչ մրցապայքարը, այնուհետև մարզիկների պարգևատրման արարողությունը: