ՀՀ լողի առաջնությունը ՛՛Գրանդ Սպորտ՛՛-ում

Ապրիլի 28-ին «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում մեկնարկեց ՀՀ լողի առաջնությունը: Մասնակցում է 120 մարզիկ Երեւանից, Գյումրիից եւ Վանաձորից: «Գրանդ Սպորտ» մարզահամալիրը ներկայացնում են 16 մասնակից:  Հանրապետության առաջնությունը մեծահասակների կարգավիճակ ունի, բայց մասնակցում են նաեւ մինչեւ 2003 թվականը ծնված պատանիները: Մրցումների արդյունքներով կձևավորվի Հայաստանի լողի հավաքականը, որը կմասնակցի մեծահասակների և երիտասարդների աշխարհի առաջնություններին: Լողորդները կմրցեն ապրիլի 28-ից 30-ը: Երկրի առաջնությանը մասնակցում են ազգային հավաքականի բոլոր առաջատարները: Առաջին օրվա արդյունքները՝

Տղաներ – 50 մ ազատ ոճ՝ Վահան Մխիթարյան, Արթուր Բարսեղյան, Վլադիմիր Մամիկոնյան

100 մ բրաս՝  Լեոն Վարդանյան, Շահեն Խոնդկարյան, Լեւոն Խաչատրյան

100 մ թիկնալող՝  Մայքլ Բրաուն, Լեոն Վարդանյան, Գեւորգ Պաղդասարյան

400 մ ազատ ոճ՝ Գեւորգ Մարկոսյան, Նարեկ Կամենդատյան, Տարոն Սկիզազ

Փոխանցալող 4х50 մ ազատ ոճ՝ Դավիթ Համբարձումյանի անվան ՄՊՄԴ, «Նեպտուն», «Ակվա-Լենդ»:

         

Աղջիկներ – 50 մ ազատ ոճ` Վարսենիկ Մանուչայան, Անի Պողոսյան, Եվա Ավագյան

100 մ բրաս` Էլեն Եսասյան , Գայանե Կարապետյան , Արեւիկ Հակոբյան

100 մ թիկնալող` Անի Պողոսյան, Մարիամ Մխիթարյան, Կայրա Բրաուն

400 մ ազատ ոճ` Վարսենիկ Մանուչարյան, Էլեն Զիրոյան, Եվա Կարապետյան

Փոխանցալող  4х50 մ ազատ ոճ` «Ակվա-Լենդ», «Գրանդ Սպորտ», «Գոլդ Ջիմ»: