Բժիշկ-սննդաբան

Ավելորդ քաշից ազատվելու հարցը շատերին է անհանգստացնում և ցանկանալով արագ և արդյունավետ նիհարել` մենք դիմում ենք բոլոր հնարավոր միջոցներին  բարեկազմ մարմին ունենալու համար:

Հայտնի է, որ մրգերն ու բանջարեղենը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, միկրոէլեմենտներ և օրգանիզմին անհրաժեշտ այլ նյութեր: Այնուամենայնիվ շատերս հրաժարվում ենք գազարից, բանանից, խաղողից` հիմք ընդունելով այն, որ դրանք շատ շաքար են պարունակում, մինչ դեռ այն շատ հեշտ յուրացվում է : Շատերը չարաշահում են սուրճը` կարծելով, որ կոֆեինը նպաստում է նյութափոխանակության արագացմանը, սակայն այն մեծ քանակությամբ օրգանիզմից դուրս է բերում կալցիումը և մագնիումը:

Ավելորդ քաշից ազատվելու համար պետք է սնվել ճիշտ և գրագետ, հարկավոր է ինֆորմացված լինել, թե ինչ է պետք մեր օրգանիզմին , գտնել գիրացման և վատ ինքնազգացողության  պատճառը և փորձել փոխել ապրելակերպը` չվնասելով մեր առողջությանը, իսկ դրանում Ձեզ կօգնի «Գրանդ Սպորտ»-ի բժիշկ-սննդաբան Գալինա Ժուկովան: Միացի՛ր «Նիհարենք առողջ» ծրագրին՝ հիմնված 4 կարևոր նախադրյալների վրա ՝առողջ սնունդ, սպորտ, պատրաստակամություն և ցանկություն:

Բժիշկ-սննդաբանի ծառայությունից կարող եք օգտվել հետևյալ փաթեթներով՝

  1. Բժիշկ-սննդաբանի մեկանգամյա խորհրդատվություն
  2. Բժիշկ-սննդաբանի մեկամսյա խորհրդատվություն
  3. «Կոմպլեքս ծրագիր» լողավազան + մարզասրահ + բժիշկ-սննդաբան
  4. Բժիշկ-սննդաբան  և «Thalgo» նիհարեցնող ծրագիր  ջրիմուռներով
  5. Բժիշկ-սննդաբան  և «Thalgo» նիհարեցնող ծրագիր  կալցիումով:

Բուժկետ

«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրում գործում է նաև բուժկետ, որտեղ առկա են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ բոլոր պայմանները, դեղորայքն ու պարագաները: Մինչ մեր սրահներից օգտվելը` անհրաժեշտ է դիմել բուժկետ, որտեղ մեր փորձառու բժիշկների մանրամասն հետազոտության արդյունքում կորոշվի, թե որ ծառայությունները բարերար ազդեցություն կունենան Ձեր օրգանիզմի համար:

Հարկ է նշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է արձագանքում այս կամ այն վարժությանը, հետևաբար միևնույն մարզումը կարող է շատ առողջարար լինել մի հաճախորդի համար, և բացասական անդրադառնալ մեկ այլ հաճախորդի համար: