Սքվոշի աշխարհի ֆեդերացիայի ՛՛Սքվոշի դեսպան ծրագիր 2017-ը՛՛ Հայաստանում և Ուկրաինայում

сквош-2017-1

Սքվոշի աշխարհի ֆեդերացիայի կոմից կազմակերպվող ”Սքվոշի դեսպան ծրագիրը” (WSF Ambassador Programme) 2017թ.-ին հյուրընկալելու է Հայաստանը և Ուկրաինան:

Այցի շրջանակներում ծրագիրը կգլխավորեն սքվոշի ասպարեզում համաշխարհային ճանաչում ունեցող, ութակի ռեկորդակիր, կանանց աշխարհի չեմպիոն, մալազիացի մարզուհի Նիկոլ Դեյվիդը (Nicol David)

և հարավամերիկյան ծագում ունեցող, բոլոր ժամանակների ամենաբարձր վարկանիշով կոլումբիացի մարզիկ Միգել Անգել Ռոդրիգեսը  (Miguel Angel Rodriguez):

Սքվոշի զարգացմանը միտված միջազգային այս ծրագիրը, դեռևս սկիզբ  առնելով 2011թ.-ին, կմիավորի  սքվոշի 2 խոշորագույն առաջնորդներին, ինչպես նաև միջազգային մարզիչի ու դատավորի մեկ վայրում` նպատակ հետապնդելով թեմատիկ կոնֆերանսների, ցուցադրական խաղերի, դատավարարկան և մարզչական սեմինարների, ինչպես նաև լրագրողական պրեզենտացիաների միջոցով անցկացնել եռօրյա ծրագիր  սքվոշի նորաստեղծ պետություններում:

WSF սքվոշի դեսպան ծրագրի բազմաթիվ առիթների ներկայացուցիչ Նիկոլ Դեյվիդին և այս ծրագրում առաջին անգամ մասնակցություն ցուցաբերող Միգել Ռոդրիգեսին կմիանան Բելգիայի սքվոշի ազգային հավաքականի մարզիչ Ռոննի Վլասսակսը և սքվոշի միջազգային դատավոր Մարկո Պոդգորսեկը Սլովենիայից: WSF ծրագրի արշավը տեղի կունենա 2017 թ.-ի հունիսի 27-ից հուլիսի 2-ը:

Սքվոշի աշխարհի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Էնդրյու Շելլին (Andrew Shelley) ասում է,- ՛՛Մեր ողջ պատվիրակությունը բուռն ոգևորություն է ապրում առաջիկա միջոցառման շրջանակներում սպորտի հեղինակավոր անձանց, սքվոշի ֆեդերացիաների և ԶԼՄ-ների համատեղ հանդիպման կապակցությամբ Երևանում և Կիևում: Մեզ, ավելի քան երբևէ, բերկրանք է պարգևում ընձեռնված հնարավորությունը երիտասարդ ֆեդերացիաներին օգնության և առաջխաղացման գործունեություն ծավալելը:

WSF պատվիրակության ծրագիրն առաջին անգամ այցելել է մերձբալթյան երկիր Լատվիա, այնուհետև աֆրիկյան երկրներ Մալավի և Նամիբիա, 2013թ.-ին՝ Պանամա և Վենեսուելա, 2014թ.-ին Նոր Գվինեա, 2015թ.-ին Սերբիա, Ռումինիա, Խորվաթիա: Իսկ անցյալ տարի ծրագիրն այցելել է Չինաստանի Դալյան և Մակաո քաղաքներ: