ԷՅՐ -ԱՐԱԲԻԱ ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ ՍՔՎՈՇԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Ողջ աշխարհը հոկտեմբեր ամսում նշում է սքվոշ սպորտաձևի համաշխարհային օրը: Ուստի, այս կապակցությամբ, ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ մարզահամալիրը ԷՅՐ-ԱՐԱԲԻԱ ավիաընկերթյան հետ համատեղ, կազմակերպում են սքվոշի առաջնություն բոլոր սքվոշի սիրահարների համար: Առաջնությունը անցկացվելու է սիրողական կատեգորիայում: Սպասվում է անչափ ակտիվ և դրական էներգիայով լի միջոցառում և իհարկե գլխավոր մրցանակը՝ ուղևորություն դեպի ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել անձնական տվյալները՝ կապ հաստատելով մեզ հետ 010 44 77 66 հեռախոսահամարով կամ info@grandsport.am էլեկտրոնային փոստի միջոցով: