«Grand Sport» -ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին: Լինելով բարձրակարգ համալիր և առաջարկելով տարատեսակ  ծառայություններ` այն նվաճել է հաճախորդների վստահությունն: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները ոչ միայն մարզվելու, այլ նաև հաճելի ժամանակ անցկացնելու համար:

«Grand Sport»-ի առաքելությունն է ուղղորդել հայ հասարակությանը և հայ ընտանիքներին դեպի առողջ ապրելակերպ: «Grand Sport»-ն աչքի է ընկնում  գերհագեցած սպորտային սրահներով, ժամանակակից ու բարձրորակ սարքավորումներով և առողջարարական ծառայություններով: Մարզահամալիրում առկա են Ձեր ֆիզիկական կառուցվածքը վերականգնելու և բարելավելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

«Grand Sport»-ի աշխատակազմն ու պրոֆեսինալ մարզչական թիմը  ցուցաբերում է անհատական մոտեցում յուրաքանչյուր այցելուի: Մենք կարևորում ենք  հաճախորդների հարմարավետությունն ու առողջությունը և կիրառելով նորագույն մեթոդներ՝ մարզահամալիրում մշտապես պահպանում ենք մաքրության և հիգիենայի բարձր մակարդակ:

2016թ.-ի  հեկտեմբերի 11-ին շահագործման անցավ  «Grand Sport»-ի նոր մասնաշենքն: Այժմ մեր համալիրի հարկի տակ գործում են բազմաթիվ սպորտաձևեր, ինչպես նաև հետաքրքիր ժամանցի տարբերակներ: «Grand Sport» մարզաառողջարարկան համալիրը առաջարկում է հետևյալ ծառայությունները:

  • Մարզասրահ
  • Ֆիթնես
  • Սքվոշ 
  • Բադմինտոն
  • Մեծ թենիս
  • Ցատկացանց (Բատուտ)
  • Լողափնյա վոլեյբոլ
  • Մարզադահլիճ
  • Ալպինիզմ (ժայռամագլցում)
  • Արևելյան մարտարվեստներ
  • Բիլիարդ (աշխատանքային ժամերը՝ 09:00-24:00)

Այցելե՛ք «Grand Sport» և Ձեր առօրյան անցկացրեք առողջ և հաճելի մթնոլորտում:

Աշխատանքային ժամերն են՝

երկուշաբթիից շաբաթ 07:00-22:00,

Կիրակի 07:30-21:30

Մաղթում ենք Ձեզ հաճելի մարզումներ: