Բուժկետ

«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրում գործում է նաև բուժկետ, որտեղ առկա են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ բոլոր պայմանները, դեղորայքն ու պարագաները: Մինչ մեր սրահներից օգտվելը` անհրաժեշտ է դիմել բուժկետ, որտեղ մեր փորձառու բժիշկների մանրամասն հետազոտության արդյունքում կորոշվի, թե որ ծառայությունները բարերար ազդեցություն կունենան Ձեր օրգանիզմի համար:

Հարկ է նշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է արձագանքում այս կամ այն վարժությանը, հետևաբար միևնույն մարզումը կարող է շատ առողջարար լինել մի հաճախորդի համար, և բացասական անդրադառնալ մեկ այլ հաճախորդի համար: