Բռնցքամարտ

“Գրանդ Սպորտ” մարզահամալիրում արդեն առկա է բռնցքամարտի սրահ իր ռինգով և անհրաժեշտ բոլոր մարզագույքով՝ արդյունավետ մարզումներ կազմակերպելու համար։ Այստեղ անցկացվում են բռնցքամարտի անհատական և խմբային մարզումներ պատանիների և մեծահասակների համար։ Մարզիչներն ունեն բարձր որակավորում և մարզչական երկարամյա փորձ իրենց սպորտային գիտելիքներով կիսվելու և արդյունքի հասցնելու համար։ Դե իսկ լավագույն արդյուքնի համար անհրաժեշտ է կամք, նպատակասլացություն և կարգապահություն։