Ընդունարան

«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզահամալիր ժամանելու առաջին իսկ վարկյանից հաճախորդները կզգան  մարզահամալիրում տիրող հաճելի մթնոլորտը: Ընդունարանում Ձեզ կդիմավորեն «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզահամալիրի բարեհամբույր աշխատակիցները:

Ընդունարանում իրականացվում է  այցելուների ընդունելությունը և գրանցումը: Այստեղ կպատասխանեն Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին, կծանոթացնեն մարզահամալիրում գործող փաթեթներին և սակագներին: Ընդունարանը համալրված է համապատասխան կահույքով և տեխնիկայով, ինչը թույլ է տալիս «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզահամալիրի այցելուների ընդունելությունն իրականացնել հարմարավետ պայմաններում: