Կրիոթերապիա և Ֆոտոթերապիա

 

Կրիոթերապիայի և ֆոտոթերապիայի ամբողջական ծրագիր

Կրիոթերապիան ժամանակակից կոսմետոլոգիայում ամենատարածված մեթոդներից մեկն է, որի օգնությամբ հնարավոր է դառնում լուծել մի շարք մաշկային խնդիրներ և պայքարել մաշկի տարիքային փոփոխությունների դեմ: Կրիոթերապիայի պրոցեդուրան անցավ է, իրականացվում է ֆրանսիական  <<Filorga>>ապրանքանիշի դեմքի խնամքի համար նախատեսված  <<Cryoled>> պրոֆեսիոնալ սարքավորման միջոցով, որը  ցածր ջերմաստիճան հաղորդելով մաշկի խորը շերտեր,  արտազատում է բիոակտիվ նյութեր, վերականգնվում է մաշկի սպիտակուցների պարուրաձև կառուցվածքը, ձգում է դիմախաղային մկանները, ինչպես նաև չեզոքանում է բորբոքային պրոցեսները: Կրիոթերապիայի միջոցով հնարավոր է դառնում մաշկի համար անհրաժեշտ միկրոէլեմենտներով հարուստ նյութերի ներմուծումը մաշկի խորը շերտեր: Այս պրոցեդուրայի պարբերական կիրառումը նպաստում  է մաշկի երիտասարդացմանը:

1. Հակատարիաքային խնամք <<Premium>> / 1ժամ 30 րոպե                                                                         

Նախապատրաստում, մաշկի մաքրում, մերսում, կրիոթերապիա, ֆոտոթերապիա, դիմակ

Խնամքի այս տեսակը ներառում է ամբողջական ծրագիր ժամանակի ընթացքում մաշկի փոփոխությունների դեմ պայքարելու համար: Կրիոթերապիայի, ֆոտոթերապիայի պրոցեդուրաներ ակտիվ միկրոէլեմենտներով հարուստ հատուկ նյութերով, որը ներթափանցելով մաշկի խորը շերտեր՝ ակտիվացնում է նյութափոխանակությունը՝ նպաստելով նոր բջիջների արագ աճին: Դիմակը կօգնի սնուցել և վերականգնել մաշկը՝ պարգևելով թարմություն և փայլ:

2. Խոնավեցում և փայլ / 60 րոպե                                                                                                                     

Նախապատրաստում, մաշկի մաքրում, մերսում, կրիոթերապիա, ֆոտոթերապիա, դիմակ

Խնամք, որը կօգնի արագ ժամանակահատվածում թարմացնել, խոնավացնել մաշկը: Հատուկ ընտրված նյութերով մերսումը կբարձրացնի մաշկի էլաստիկությունը և կարագացնի արյան շրջանառությունը մազանոթներում:

3. Աչքերի շրջանի էքսպրես խնամք  / 30 րոպե                                                                                                                                                                             

Նախապատրաստում, կրիոթերապիա, դիմակ

Կրիոթերապիայի կիրառումը կօգնի կարճ ժամանակահատվածում ձերբազատվել նաև աչքերի շրջանի կնճիռներից, այտուցվածությունից՝ հաղորդելով մաշկին թարմություն և երիտասարդացում:

4. Խորը կնճիռների և շրթունքների էքսպրես խնամք / 30 րոպե                                                                                         

Նախապատրաստում, կրիոթերապիա, ֆոտոթերապիա, մերսում

Այս խնամքը նախատեսված է խորը կնճիռները հարթեցնելու, շրթունքների փայլը արագ վերականգնելու և խնամված տեսք հաղորդելու համար: Այս խնամքը կօգնի խոնավացնել, սնուցել և ձգել մաշկը, վերականգնել շրթունքների բնական գույնն ու տեսքը:

5. Հատուկ դիմակ <<Էքստրաձգում>> / 60 րոպե                                                                         

Նախապատրաստում, կրիոթերապիա, դիմակ

Խնամքի այս տեսակը կպարգևի Ձեզ երիտասարդ և հարթ մաշկ, կվերականգնի դեմքի և դեկոլտեի շրջանի մաշկի էլաստիկությունը:

6. Հատուկ դիմակ <<Էքստրախոնավեցում>> / 60 րոպե                                                               

Նախապատրաստում, ֆոտոթերապիա, դիմակ

Խնամքը հնարավորություն է տալիս շատ արագ ժամանակահատվածում խոնավացնել մաշկի խորը շերտերը ֆոտոթերապիայի օգնությամբ:

7. Կրիոթերապիա (դեմք) / 20 րոպե                                                                                                                                                                                                                                                                             

Կրիոթերապիայի այս պրոցեդուրան նախատեսված է կարճ ժամանակահատվածում նվազեցնել խորը կնճիռները և ձգել մաշկը:

8. Կրիոթերապիա  (դեմք և դեկոլտե) / 30 րոպե                                                                                        

Կրիոթերապիայի այս պրոցեդուրան նախատեսված է կարճ ժամանակահատվածում նվազեցնել խորը կնճիռները և ձգել մաշկը, ինչպես նաև իրականացվում է հատուկ խնամք դեկոլտեի շրջանի մաշկն ավելի գեղեցկացնելու և թարմացնելու համար: