«Grand Sport» մարզաառողջարարական համալիրում գործում է ժամանակակից և հարմարավետ SPA սրահ: Ֆրանսիայից ժամանած մասնագետի կողմից վերապատրաստում անցած SPA սրահի բարձրակարգ մասնագետները Ձեզ կառաջարկեն մերսման այն մեթոդը, որը առավելագույնս դրական ազդեցություն կունենա Ձեր օրգանիզմի վրա: Մերսումն ամբողջական թերապիա է, որը կարգավորվում է արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը և օրգանիզմի մյուս կարևոր ֆունկցիաները: Կանոնավոր սեղմումները և շարժումները մերսման ընթացքում նպաստում են արյան շրջանառության բարելավմանը: Մերսումը համարվում է այլընտրանքային բժշկություն:

«Grand Sport» -ի SPA սրահը հանդիսանում է  Thalgo  ֆրանսիական ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչն Հայաստանում: Այս ապրանքանիշի մարմնի և դեմքի պրոֆեսիոնալ խնամքի միջոցները պատրաստված են ծովային ջրիմուռներից: Thalgo կոսմետիկ միջոցներով  մերսման  հետևյալ ծրագրերն ունեն գեղեցկացնող, երիտասարդացնող և առողջարար ազդեցություն.

  • Դեմքի մերսում
  • Դեմքի թարմեցում (Մերսում և դիմակ)
  • Դեմքի Էքսպրես խնամք (Սկրաբ, մերսում, սնուցում)
  • Դեմքի ամբողջական խնամք (Խորը մաքրում, մերսում, սնուցում)
  • Դեմքի խնամք հատուկ դիմակով (Մաքրում, մերսում, կրկնակի սնուցում)
  • Մարմնի մաքրում (սկրաբ)     
  • Մարմնի մաքրում և խոնավեցում (սկրաբ և մերսում)
  • Անդոսյան սկրաբ և մերսում   
  •  Aquatic սկրաբ և մերսում    
  • Մարմնի խոնավեցում և մերսում (փաթաթում և մերսում)
  • Մարմնի մաքրում, խոնավեցում և սնուցում
  • Դետոքսիկացնող ,նիհարեցնող մերսում 
  • Ձեռքերի SPA խնամք  
  • Ոտքերի SPA խնամք                                                

Thalgo SPA-ն, ընդլայնելով  իր ծառայությունները, առաջարկում է ներքոնշյալ նիհարեցնող ծրագրերը, որոնք մշակվել են բժիշկ- դիետոլոգի, ֆիթնեսի մարզիչների և Thalgo SPA-ի մասնագետների  կողմից:

  • Դիետոլոգ և Thalgo նիհարեցնող ծրագիր  ջրիմուռներով
  • Ֆիթնես և Thalgo նիհարեցնող ծրագիր  ջրիմուռներով
  • Դիետոլոգ և Thalgo նիհարեցնող ծրագիր կալցիումով
  • Ֆիթնես և Thalgo նիհարեցնող ծրագիր  կալցիումով       
  • Thalgo նիհարեցնող ծրագիր ջրիմուռներով    
  • Thalgo նիհարեցնող ծրագիր կալցիումով  

Վստահեք Ձեր դեմքի և մարմնի խնամքը Thalgo SPA-ի պրոֆեսիոնալ մասնագետներին, որոնց անհատական և յուրահատուկ մոտեցումը կօգնի բացահայտել գեղեցկության գաղտնիքները:

Thalgo ապրանքանիշի կոսմետիկ միջոցների լայն տեսականին առկա է  «Grand Sport» մարզահամալիրի ֆիրմային խանութում:

Thalgo-ն պարգևում է գերազանց ինքնազգացողություն, գեղեցիկ մաշկ ու նրբագեղ մարմին: