«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ում գործող սպորտային խանութի տեսականին ժամանակ առ ժամանակ համալրվում է նոր, ժամանակակից տեսականիով` արտադրված համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար արտադրողների կողմից: Այստեղ մարզահամալիրի այցելուները կարող են ձեռք բերել բոլոր անհրաժեշտ պարագաները, այդ թվում նաև յուրաքանչյուր սպորտաձևի համար անհրաժեշտ հագուստ, սպորտային կոշիկներ և պայուսակներ, բազմազան սպորտային ապրանքներ և աքսեսուարներ, մարզագույք, ինչպես նաև այլ պարագաներ: Եթե Դուք այցելում եք «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզահամալիր առաջին անգամ և ցանկանում եք օգտվել լողավազանից, սակայն չունեք համապատասխան պարագաներ, հոգ չէ, մեր  սպորտային խանութից կարող եք ձեռք բերել Ձեզ անհրաժեշտ բոլոր պարագաները: