Entries by Andranik

Vip մարզասրահ

«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրի հաճախորդները կարող են օգտվել VIP մարզասրահից, որտեղ կսպասարկի արհեստավարժ մարզիչը: Այս մարզասրահը միակն է Հայաստանում, որը հագեցած է եվրոպական արտադրության պնևմատիկ մարզասարքերով:

Ընդունարան

«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզահամալիր ժամանելու առաջին իսկ վարկյանից հաճախորդները կզգան  մարզահամալիրում տիրող հաճելի մթնոլորտը: Ընդունարանում Ձեզ կդիմավորեն «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզահամալիրի բարեհամբույր աշխատակիցները: Ընդունարանում իրականացվում է  այցելուների ընդունելությունը և գրանցումը: Այստեղ կպատասխանեն Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին, կծանոթացնեն մարզահամալիրում գործող փաթեթներին և սակագներին: Ընդունարանը համալրված է համապատասխան կահույքով և տեխնիկայով, ինչը թույլ է տալիս «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզահամալիրի այցելուների […]

Տեղեկատու

«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրում տեղեկատու ծառայությունից Դուք կարող եք ստանալ մանրամասն տեղեկություններ մարզահամալիրի, ծառայությունների վերաբերյալ` զանգահարելով  (+374) 10  44 77 66 հեռախոսահամարով, և մեր աշխատակիցը մեծ հաճույքով կպատասխանի Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզահամալիրը հոգում է, որպեսզի այցելուները տեղեկացված լինեն համալիրում իրականացվող փոփոխությունների, ինչպես նաև վերջին նորությունների մասին:

ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ» ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ 2016 25.01.2016

Հունվարի 15-17 Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացավ «Եվրոպայի Բասկետբոլի Երիտասարդական Լիգայի» (EYBL) մրցաշարի հերթական փուլը, որին մասնակցեց Հայստանի «Գրանդ Սպորտ» ակումբի 2000-2001թթ. ծնված պատանիների բասկետբոլի թիմը: Արդյունքում մեր երիտասարդ բասկետբոլիստներն ունեցան ինչպես պարտություն, այնպես էլ հաղթանակ: Նրանք պարտության մատնեցին Լատվիայի «Jekabpils»-ին: Ըստ թիմի մարզիչ Վարդան Խաչատրյանի, մեր թիմն ուներ բոլոր նախադրյալներն ավելի շատ հաղթանակներ տանելու համար: […]