Գրանդ Սպորտը ոչ թե պարզապես մարզահամալիր է, այլ ընտանեկան միջավայր, որտեղ սպորտը դառնում է սերունդների միասնություն, իսկ շարժումն ու առողջ ապրելակերպը՝ բոլորի համար հասանելի ու ոգեշնչող փորձառություն։
Այցելե՛ք Գրանդ Սպորտ և Ձեր առօրյան անցկացրեք առողջ և հաճելի մթնոլորտում:

Գրանդ Սպորտում ստեղծված է ամեն ինչ Ձեր առողջ ապրելակերպի համար։ Ավելի քան 40 ծառայություն մեկ վայրում՝ ֆիթնես և ուժային մարզումներ, տարբեր սպորտաձևեր, առողջ սնունդ և դետոքս հյութեր, գեղեցկության և սպա սրահներ։
Գրանդ Սպորտում հասանելի ծրագրերի և սպորտաձևերի շնորհիվ յուրաքանչուրը կգտնի իր պահանջներին համապատասխան տարբերակը։

Մարզահամալիրում աշխատում են փորձառու և բարձրակարգ մասնագետներ, որոնք տրամադրում են անհատական մոտեցում և օգնում են հասնել ձեր մարզական նպատակներին։

Այստեղ ձեզ սպասում է մաքուր, հարմարավետ և հաճելի միջավայր, որը ապահովում է բարձրակարգ փորձառություն յուրաքանչյուր այցի ընթացքում։

Մեզ մոտ համախմբված է այն ամենը, ինչ անհրաժեշտ է լիարժեք ֆիզիկական և հոգեկան բարեկեցության համար։
Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։