VIP Մարզասրահ

Անհատական մոտեցում՝ Գրանդ Սպորտի VIP Մարզասրահում

Մարզասրահի Մասին

Գրանդ Սպորտում գործող VIP մարզասրահը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են բարձրակարգ սպասարկումը, հարմարավետությունը և անհատական մոտեցումը մարզումների ընթացքւմ։

 

Առանձնահատուկ պայմաններ

VIP մարզասրահը հագեցած է եվրոպական արտադրության նորագույն պնևմատիկ մարզասարքերով, որոնք ապահովում են մարզումների բարձր արդյունավետություն։

Այցելուները կարող են մարզվել ընտանիքով, ընկերներով կամ զույգերով, ստեղծելով միասին մարզվելու հաճելի ու մոտիվացնող միջավայր։

VIP մարզասրահը համալրված է նաև առանձնացված հանդերձարանով, որտեղ առկա են բոլոր անհրաժեշտ հարմարությունները՝

  • Անձնական պահարաններ

  • Լոգարաններ և ցնցուղներ

  • Մաքրության բարձր մակարդակ

  • Հարմարավետ միջավայր հանգստի և վերականգնման համար

Ո՞ւմ համար է նախատեսված VIP մարզասրահը

  • Նրանք, ովքեր նախընտրում են փակ, հանգիստ և հարմարավետ միջավայր

  • Ընտանիքներ, ընկերներ կամ զույգեր, ովքեր ցանկանում են միասին մարզվել

  • Բիզնես հաճախորդներ, ովքեր գնահատում են ժամանակի արդյունավետ օգտագործումը և անհատական մոտեցումը

Անհատական մոտեցում՝ ամեն այցի ընթացքում

Մարզումների ամբողջ ընթացքում Ձեզ կուղեկցի արհեստավարժ մարզիչ, ով կկազմի անհատական մարզումային ծրագիր՝ հաշվի առնելով Ձեր ֆիզիկական պատրաստվածությունը, նպատակներն ու նախընտրությունները։ Մարզիչի ծառայությունը ներառված է VIP փաթեթի մեջ։

Փաթեթ VIP մարզասրահով

Մենք առաջարկում ենք տարբեր փաթեթներ ամսական, եռամսյա և տարեկան, որոնք ներառում են Մարզասրահի այցելություններ
Ծանոթացեք Գրանդ Սպորտի մարզասրահին վիրտուալ տուրի օգնությամբ

VIP Մարսասրահը

Միացեք Մեզ Այսօր

Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։

«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:


ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

Երկուշաբթի - Շաբաթ07։00-22։00
Կիրակի07։30-21։30
Call Now Button