Մարզումից կամ լողավազանից հետո կարող եք լիովին լիցքաթափվել և վերականգնվել մեր հարմարավետ ֆիննական շոգեբաղնիքում։ Այստեղ պահպանվում է օպտիմալ ջերմաստիճան՝ 80-100°C, որը ապահովում է առողջարար և թուլացնող ազդեցություն մարմնի և մտքի համար։
Ֆիննական շոգեբաղնիքի տաք և չոր օդը խթանում է արյան շրջանառությունը, նվազեցնում է մկանային լարվածությունը, օգնում է օրգանիզմին արագ վերականգնվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո։
Առկա են առանձին շոգեբաղնիքներ կանանց և տղամարդկանց համար։
Կանանց ժամ՝ ամեն օր՝ 12:00-ից 14:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Առողջարար Հատկություններ
Շոգեբաղնիքը հիմնված է բարձր ջերմաստիճանի և ցածր խոնավության համադրության վրա, ինչը նպաստում է՝
Թունազերծման
Մկանների և հոդերի թուլացման
Մաշկի մաքրման և թարմացման
Արյան շրջանառության բարելավման
Սթրեսի և հոգնածության նվազեցման
Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։