Գրանդ Սպորտ մարզահամալիրում մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մարզիչների ընտրությանը՝ ապահովելու համար մասնագիտական բարձր մակարդակ և անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին։
Մասնագիտական գիտելիքներ և փորձ
Մեր մարզիչները ունեն սպորտային բարձրագույն կրթություն և բազմամյա աշխատանքային փորձ տարբեր մարզաձևերում։
Որակավորված մասնագետներ
Նրանք անցնում են որակավորման քննություններ և պարբերաբար մասնակցում են վերապատրաստման դասընթացների։
Միջազգային փորձ
Մեր թիմի անդամները համագործակցել են համաշխարհային մակարդակի մարզիկների հետ և կիրառել առաջատար մեթոդներ մարզումներում։
Անհատական մոտեցում
Յուրաքանչյուր մարզիչ ցուցաբերում է անհատական մոտեցում հաճախորդի պահանջներին համապատասխան։
Հոգատարություն
Մենք կարևորում ենք ոչ միայն մարզիչների պրոֆեսիոնալիզմը, այլ նաև նրանց մարդկային որակները, որպեսզի մեր հաճախորդները ստանան լավագույն աջակցությունը մարզումների ընթացքում։
Մենք համոզված ենք, որ մեր թիմի յուրաքանչյուր անդամ նվիրված է իր աշխատանքին, և մարզվելն այստեղ կդառնա ոչ միայն ֆիզիկական ակտիվություն, այլև կյանքի որակի բարելավում։