Ֆրանսիական GYMNOVA բատուտ
Գրանդ Սպորտ մարզահամալիրի բատուտի սրահը հագեցած է ֆրանսիական GYMNOVA բատուտով, որը լիովին համապատասխանում է օլիմպիական ստանդարտներին։ Բատուտի չափսերն են՝ 5 մետր երկարություն և 4 մետր լայնություն, հատակը պատված է էպօքսիդային ծածկույթով, ինչը ապահովում է անվտանգ և հարմարավետ մարզումներ։
Բատուտի մարզումների առավելությունները
Մկանային համակարգի ամրապնդում – Բատուտի վրա մարզումները ներգրավում են ամբողջ մկանային համակարգը՝ նպաստելով մկանների զարգացմանը:
Արյան շրջանառության բարելավում – Պարբերական ցատկերը խթանում են արյան շրջանառությունը և նպաստում սրտանոթային համակարգի առողջությանը:
Կալորիաների այրում – 5 րոպե բատուտի վրա ցատկելը կալորիաների այրման տեսանկյունից համարժեք է 20 րոպե վազքին վազքուղու վրա։
Հարմարավետություն
Հիմնական
Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։