Լողի Մանկական Պարապմունքներ 4-14տ
Մեր լողի մանկական պարապմունքները նախատեսված են 4-ից 14 տարեկան երեխաների համար՝ համապատասխանեցված յուրաքանչյուրի տարիքին, ունակություններին և նախնական փորձին։ Դասընթացները ներառում են լողի հիմնական տեխնիկաների ուսուցում և ջրի նկատմամբ վստահության ձևավորում՝ ապահով և աջակցող միջավայրում։ Պարապմունքները վարում են փորձառու և սիրված մարզիչներ։
Ինչու ընտրել լողի մանկական պարապմունքները
Պարապմունքներն անցկացվում են պրոֆեսիոնալ մարզիչների կողմից՝ երեխայի առանձնահատկություններին համապատասխան։
Լողավազանը մշտապես վերահսկվում է փորձառու մասնագետների կողմից։
Ջրի նկատմամբ վստահությունն աճում է՝ հաղթահարվում է վախը և ձևավորվում է ինքնավստահություն։
Ծրագիրը հարմարեցված է տարիքային խմբերի և ֆիզիկական կարողությունների համաձայն։
Լողը ամրապնդում է դիմացկունությունը, շարժունակությունը և կենտրոնացումը՝ նպաստելով առողջ աճին։
Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։