Գրանդ Սպորտ մարզաառողջարանային համալիրը հիմնադրվել է 2011թ-ին մեկ նպատակով՝ դառնալ Ձեր ամենօրյա շարժման, ներդաշնակության և առողջ ապրելակերպ կերտելու հուսալի վայրը։
Մեր դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լինել առողջ, ակտիվ և ներդաշնակ։
Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի մարզումներն անցնեն ընտանեկան ջերմ և ոգեշնչող մթնոլորտում։
Մարզաձևերի բազմազան ընտրությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր այցը դարձնել նոր փորձառություն և միասին բացահայտել սեփական ներուժը։
Մեր առաքելությունն է ուղղորդել հասարակությանը դեպի առողջ ապրելակերպ:
Գրանդ Սպորտի նպատակը միայն ֆիզիկական պատրաստվածությունը չէ․ մենք ձգտում ենք ձևավորել առողջ, ակտիվ և համախմբված միջավայր։ Մեր մարզահամալիրում յուրաքանչյուր մանրուք մտածված է՝ օգնելու ձեզ ունենալ ներդաշնակ կյանք՝ առողջ մարմնով և մտքով։
Լինել առողջ ապրելակերպի և միասնականության առաջատար կենտրոն, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է գտնել ներշնչում, ուժ և հնարավորություն՝ բարելավելու իր առողջությունն ու ներուժը՝ դառնալով ակտիվ, աջակցող միջավայրի մասնակից։
