Վայելեք 50մ լողավազանը, հագեցած նորագույն սարքավորումներով
Եթե ցանկանում եք կատարելագործել լողի հմտությունները, սկսել նոր հոբբի կամ պարզապես վայելել ջուրը, մեր ժամանակակից 50 մետրանոց՝ օլիմպիական չափանիշներին համապատասխան լողավազանը ձեզ համար է։
Լողավազանը հագեցած է աշխարհահռչակ շվեյցարական «Swiss Timing» ընկերության «Omega» ապրանքանիշի սարքավորումներով, որոնք հանդիսանում են լողի միջազգային ֆեդերացիայի (FINA) պաշտոնական գործընկեր և ամառային ու ձմեռային օլիմպիական խաղերի գլխավոր գործընկեր։
Այստեղ կողք կողքի մարզվում են թե՛ սկսնակները, թե՛ պրոֆեսիոնալ լողորդները, այդ թվում՝ Հայաստանի լողի հավաքականը։

Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։