Երկուսով Ցերեկային փաթեթը նախատեսված է նրանց համար, ովքեր նախընտրում են մարզվել ցերեկային ժամերին՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։ Այն ներառում է անսահմանափակ մուտքեր դեպի 25մ և 50մ լողավազաններ, մարզասարքերի սրահ և խմբակային պարապմունքներ՝ ֆիթնես և ակվաաէրոբիկա։
Փաթեթը գործում է 07։00-ից մինչև 18։00 և նախատեսված է տարեկան ժամկետով։ Վճարումը կատարվում է ամսական՝ հարմարեցված նրանց համար, ովքեր ցանկանում են ամբողջ տարվա առավելությունները ստանալ առանց միանվագ վճարման պարտավորության։
Երկուշաբթիից ուրբաթ՝ 12։00-14։00 25 մետրանոց լողավազանում և ֆիթնես պարապմունքների սրահում գործում է կանանց ժամ։
Ծառայությունից օգտվելու համար գործում է հատուկ սակագին 12 պարապմունքի համար։
Վճարովի հյուրերի անսահմանափակ հնարավորություն՝ աշխատանքային օրերին մինչև 18։00, իսկ 18։00-ից հետո և հանգստյան օրերին՝ հատուկ պայմաններով։
Տարեկան 12 անգամ 1 ժամը 50% զեղչով (նախապես ամրագրելով)։
Կարող եք վարձակալել անհատական պահարան 1 ամիս ժակետով՝ հատուկ գնով։ Անհատական պահարանները նախատեսված են անձնական իրերի կամ սպորտային պարագաների համար՝ բացառությամբ թանկարժեք իրերի, որոնք պահվում են մարզահամալիրի հատուկ առանձնացված պահարաններում։
Փաթեթն ունի 6 ամիս սառեցման հնարավորություն, որից 1 ամիսն անվճար է, իսկ մնացած 5 ամիսներից յուրաքանչյուրը հաշվարկվում է հավելավճարով։
Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։

![]()
«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:
ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

