
Պատրաստված է թարմ մրգերից, բանջարեղենից և սուպերֆուդերից՝ առանց կոնսերվանտների. միայն մաքուր և օգտակար բաղադրիչներ։
Սառը մամլման շնորհիվ վիտամինները, հանքանյութերն ու ֆերմենտները լիովին պահպանվում են՝ ապահովելով օրգանիզմի համար առավելագույն օգտակարություն։
Բնական համ, առանց շաքարի և ավելորդ հավելումների։
Vitamin Bar-ի բոլոր դետոքս հյութերը պատրաստված են բարձրորակ, թարմ բաղադրիչներից՝ ապահովելով ձեր օրգանիզմի բնական մաքրումն ու առողջության բարելավումը։
Մենք ներկայացնում ենք 6 յուրահատուկ դետոքս հյութեր, որոնք պատրաստված են թարմ և առողջարար բաղադրիչներից՝ նպաստելով դիմադրողականությունը բարձրացնող հզոր Ձեր օրգանիզմի ընդհանուր բարելավմանը։ Ստորև ներկայացնում ենք յուրաքանչյուր հյութի մանրամասն նկարագրությունը.
Vitamin Bar-ի դետոքս հյութերը պատրաստված են բարձրորակ, թարմ բաղադրիչներից՝ ապահովելով օրգանիզմի բնական մաքրումն ու առողջության բարելավումը։
Դետոքս շարքը ներառում է վեց յուրահատուկ համադրություն, որոնք աջակցում են իմունային համակարգին, խթանում են նյութափոխանակությունը և նպաստում ներքին հավասարակշռությանը։ Ստորև ներկայացնում ենք յուրաքանչյուր հյութի մանրամասն նկարագրությունը.

Այս հյութը մշակվել է ուղեղի գործունեությունը բարելավելու համար։ Քրքումը, շնորհիվ իր հզոր հակաօքսիդանտ հատկությունների, պաշտպանում է ուղեղի բջիջները վնասակար ազդեցություններից։ Նարինջի, կիտրոնի և կոճապղպեղի մեջ առկա վիտամին C-ն նպաստում է ուղեղի բջիջների վերականգնմանը։ Գազարը հարուստ է լյուտեոլինով, որը նպաստում է հիշողության պահպանմանը։
Առավելությունները:
Այս բնական դետոքս հյութը ստեղծվել է քաշի նվազեցման նպատակով՝ օգնելով մաքրել օրգանիզմը, խթանել նյութափոխանակությունը և այրել ճարպերը։ Պարունակում է ցածր կալորիականությամբ բաղադրիչներ, որոնք նպաստում են ավելորդ հեղուկի և տոքսինների հեռացմանը, նպաստում է մարսողական համակարգի բնական գործունեությանը։
Առավելություններ

Այս հյութը ստեղծված է մաշկի առողջությունն ու երիտասարդ տեսքը պահպանելու նպատակով։ Արքայախնձորի մեջ պարունակվող բրոմելայնը նպաստում է մաշկի բջիջների վերականգնմանը, իսկ կիտրոնն ու կոճապղպեղը՝ հարուստ վիտամին C-ով, խթանում են կոլագենի արտադրությունը։ Խնձորը պարունակում է էլաստին և կոլագեն՝ անհրաժեշտ մաշկի առաձգականության պահպանման համար, իսկ նեխուրն իր ջրային բաղադրությամբ խոնավեցնում է մաշկը։
Առավելությունները՝
Նկարագրություն: Այս հյութը նպաստում է սրտի առողջությանը։ Ճակնդեղը պարունակում է նիտրատներ, որոնք օգնում են արյունատար անոթների լայնացմանը և արյան ճնշման իջեցմանը։ Նարինջը և գազարը հարուստ են պոտասիումով և մանրաթելերով, որոնք աջակցում են սրտի առողջությանը։ Կիտրոնը և կոճապղպեղը վիտամին C-ի աղբյուրներ են, որոնք նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը։
Առավելությունները:

Նկարագրություն: Այս հյութը նախատեսված է մարսողության բարելավման և տեսողության պահպանման համար։ Կիվին հարուստ է մանրաթելերով, որոնք աջակցում են մարսողությանը, իսկ արքայախնձորը պարունակում է բրոմելայն, որը օգնում է սպիտակուցների մարսողությանը։ Բանանը պարունակում է ֆրուկտոլիգոսախարիդներ, որոնք խթանում են աղիների առողջ մանրէների աճը։ Սպանախը և նեխուրը պարունակում են զեախանտին և լյուտեին, որոնք պաշտպանում են աչքի ցանցաթաղանթը վնասներից։
Առավելությունները:
Այս հյութը նախատեսված է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման համար։ Ելակը և թուրինջը պարունակում են մանրաթելեր ու ֆիտոստերոլներ, որոնք օգնում են իջեցնել խոլեսթերինի մակարդակը։ Սամիթը և գազարը հարուստ են լուծվող մանրաթելերով, որոնք աջակցում է սրտանոթային համակարգի առողջ գործունեությանը։
Առավելությունները
Ձևավորեք ձեր շեյքը բարձրորակ սպիտակուցային շիճուկի խտանյութով՝ ջրով կամ կաթով խառնած։ Հարմար է մկանների վերականգնման, էներգիայի բարձրացման կամ որպես սննդարար խորտիկ։
Հիմք
Սպիտակուցային շիճուկի խտանյութ (ջրով կամ կաթով)
Ընտրովի հավելումներ
Շոկոլադով և պնդուկով կրեմ
Գետնանուշի կարագ
Բանան
Ելակ
Vitamin Bar-ում մենք առաջարկում ենք 100% բնական, թարմ մրգերից և բանջարեղենից քամված հյութեր՝ առանց շաքարի և հավելումների։ Միայն մաքուր թարմություն՝ ամեն բաժակում։ Ընտրեք ձեր նախընտրածը կամ կազմեք ձեր սեփական համադրությունը։
Հյութերի Ցանկ
Նարնջի հյութ
Արքայախնձորի հյութ
Թուրինջի հյութ
Խնձորի հյութ
Նեխուրի հյութ
Գազարի հյութ
Խնձորի և գազարի հյութ