Ֆիթնես Յոգա

Մարմնի և մտքի ներդաշնակություն բարձր արդյունավետությամբ

Մարզման տեսակ

Ֆիթնես Յոգա

Տեվողություն

60 րոպե

Մակարդակ

Սկսնակ, Միջին

Ինտենսիվություն

Միջին, Բարձր

Մարզման Մասին

Ֆիթնես յոգան շարժման և հանգստության իդեալական համադրություն է, որը համատեղում է ավանդական յոգայի դիրքերը (ասանաներ) և ֆիզիկական ակտիվությունն ու դիմացկունության մարզումը։ Այս մարզումը ուղղված է ինչպես մարմնի ամրապնդմանը, այնպես էլ հոգեկան կայունության ձևավորմանը։ Ֆիթնես յոգան հիանալի է նրանց համար, ովքեր ցանկանում են միաժամանակ բարելավել շարժունակությունը, ուժը, մարմնի ձևը և նվազեցնել սթրեսը՝ առանց կտրուկ շարժումների կամ ուժային ծանրաբեռնվածության։

Այն կատարյալ ընտրություն է սկսնակների, միջին մակարդակի մարզիկների և վերականգնողական մարզման կարիք ունեցող անձանց համար։ Մարզումները անցկացվում են փորձառու մարզիչների կողմից՝ հարմարեցված տարբեր տարիքային խմբերի և պատրաստվածության մակարդակների համար։


Ինչու ընտրել Ֆիթնես Յոգա

  • Բարելավում է շարժունակությունը և կեցվածքը՝ ամրացնում է խորքային մկանները և հոդերը

  • Բեռնաթափում է նյարդային համակարգը՝ օգնում է հաղթահարել սթրեսը և անհանգստությունը

  • Վերահսկվող և անվտանգ մարզում՝ ցածր ռիսկով մարզում, որը հարմար է տարբեր ֆիզիկական վիճակների համար

  • Հարմար է յուրաքանչյուրի համար՝ անկախ տարիքից, քաշից կամ մարզական փորձից

  • Ավանդական յոգայի և ժամանակակից ֆիթնեսի արդյունավետ համադրություն

Ինչ է հարկավոր ունենալ

  • Ջուր
  • Սրբիչ
  • Մարզակոշիկ
  • Մարզահագուստ

Մարզիչներ

Նունե Աբրահամյան

Ֆիթնես Յոգայի մարզիչ

Պարապմունքների ժամանակացույց

Monday

  • Fitness yoga

    -

  • Yoga

    -

Tuesday

Wednesday

  • Fitness yoga

    -

  • Yoga

    -

Thursday

Friday

  • Fitness yoga

    -

  • Yoga

    -

Saturday

Sunday

Միացեք Մեզ Այսօր

Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։

«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:


ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

Երկուշաբթի - Շաբաթ07։00-22։00
Կիրակի07։30-21։30
Call Now Button