Կենտրոնացում, ինքնակարգապահություն և ճշգրտություն
Հրաձգային սպորտը մարզաձև է, որը հիմնված է դիպուկության և ինքնակարգապահության վրա՝ զարգացնելով կենտրոնացվածությունը, ֆիզիկական կայունությունն ու հոգեբանական տոկունությունը։ Այն ներառում է կրակոցներ տարբեր զենքերից՝ օդաճնշական ատրճանակներից մինչև հրացաններ, խիստ կանոնակարգված մրցութային պայմաններում։
Այս սպորտաձևը հին պատմություն ունի․ այն սկզբնապես ծառայել է մարտական հմտությունների զարգացման համար, իսկ այսօր ընդգրկված է օլիմպիական, ազգային և միջազգային մրցաշարերում։
Կենտրոնացում և ճշգրտություն – Յուրաքանչյուր կրակոց պահանջում է մաքսիմալ հանգստություն, ֆոկուս և հաշվարկվածություն։
Ֆիզիկական և հոգեբանական կայունություն – Անհրաժեշտ է կայուն դիրք, ուժեղ ձեռքեր և նյարդային համակարգի վերահսկում։
Անվտանգություն – Խստագույնս պահպանվում են անվտանգության կանոնները մարզումների և կրակոցի ժամանակ։
Տեխնիկական պատրաստվածություն – Մարզիկը պետք է լիարժեք տիրապետի զենքին և կրակելու տեխնիկաներին։
Զարգացնում է կենտրոնացվածությունն ու սթրեսակայունությունը
Բարելավում է ֆիզիկական վերահսկողությունն ու կեցվածքը
Սովորեցնում է պատասխանատվություն և ինքնակարգապահություն
Խթանում է արագ մտածողությունն ու որոշումների կայացման ունակությունը
Գրանդ Սպորտ մարզահամալիրում գործում է լիովին հագեցած հրաձգարան, որը հարմար է ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառու մարզիկների համար։ Մասնագետ հրահանգիչը մանրամասն կծանոթացնի անվտանգության կանոններին, կրակելու տեխնիկային և զենքերի տեսակներին։
Հրաձգարանի առանձնահատկությունները
Հեռավորություն՝ 20 մետր թիրախից
Օգտագործվում են մարտական զենքեր, իսկ փամփուշտները՝ սպորտային
Տրամաչափեր՝ 5.6 մմ և 9×18 մմ
Օգտագործվող զենքեր՝ Arminius HW9, Baikal 442, TOZ-78, CZ 512, Grand Power K22
Տրամադրվում են ականջակալներ և պաշտպանիչ ակնոցներ
Թիրախային թղթերը կարող եք վերցնել Ձեզ հետ՝ որպես հուշ կամ արդյունքի վերլուծության հնարավորություն
Միացեք մեզ և սկսեք Ձեր առողջ ապրելակերպի ճանապարհը Գրանդ Սպորտի հետ։