Մերսման Սրահ

Մարմնի խնամք և մերսում

Մերսման Ծառայության Մասին

Մարմնի և հոգու լիարժեք հանգիստն ապահովելու համար Գրանդ Սպորտի մերսման սրահը առաջարկում է պրոֆեսիոնալ մերսման և խնամքի ծառայություններ: Մեր փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ ազատվել սթրեսից, լարվածությունից և բարելավել մաշկի առողջությունը:

Մերսումն օգնում է կարգավորել արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը և օրգանիզմի մյուս կենսական ֆունկցիաները: Կանոնավոր մերսումները նվազեցնում են սթրեսը, թուլացնում մկանները և վերականգնում ուժերը՝ ապահովելով լիարժեք հանգիստ և ներդաշնակություն:

Հատուկ առաջարկ՝ «Տարեկան անսահմանափակ», «Տարեկան ցերեկային», «Ընտանեկան» և «Եռամսյա» փաթեթների բաժանորդները օգտվում են 10% զեղչից։

Մերսում

Դասական մերսում

60 րոպե

Թուլացնող և վերականգնող մերսումը բարելավում է արյան շրջանառությունը և լիցքաթափում մկանները։

Սպորտային Մերսում

60 րոպե

Թիրախավորված մերսում, որը կենտրոնանում է մկանային խորը շերտերի վրա՝ նվազեցնելով լարվածությունը և ցավը։

Քարերով Մերսում (Stone Թերապիա)

60 րոպե

Տաք քարերով մերսումը բարելավում է արյան շրջանառությունը, թուլացնում մկանները և օգնում վերականգնել ներքին հավասարակշռությունը:

Դեմքի մերսում

30 րոպե

Թեթև և արդյունավետ մերսում, որը բարելավում է դեմքի մաշկի արյան շրջանառությունը, նվազեցնում է այտուցվածությունը և նպաստում է մաշկի առաձգականության պահպանմանը։

Բուժական մերսում 60ր + դեմքի մերսում 30ր

90 րոպե

Խորը վերականգնող և թուլացնող պրոցեդուրա։ Մարմնի բուժական մերսումը նվազեցնում է ցավերն ու լարվածությունը, իսկ դեմքի մերսումը խթանում է մաշկի թթվածնով հարստացումը և տալիս է առողջ տեսք։

Սկրաբ և մերսում

60 րոպե

Մաշկի խորը մաքրում և թարմացում բնական սկրաբով, որին հաջորդում է թուլացնող մերսում։ Պրոցեդուրան վերականգնում է մաշկի առաձգականությունը, խթանում է արյան շրջանառությունը և ապահովում ընդհանուր լիցքաթափում։

Ռելաքս մերսում

60 րոպե

Վերականգնում է հոգեկան և ֆիզիկական ուժերը, թեթևացնում սթրեսը և ապահովում խորը հանգստություն:

Շոկոլադով մերսում

90 րոպե

Շոկոլադի էքստրակտներով մերսում, որը սնուցում է մաշկը, կանխում վաղաժամ ծերացումը և ապահովում թուլացում։

Բուժական մերսում

60 րոպե

Խորքային բուժական մերսում՝ վնասվածքներից և մկանային լարվածությունից վերականգնվելու համար:

Փաթաթում և մերսում

60 րոպե

Բուժիչ փաթաթում, որը սնուցում է մաշկը և հեռացնում տոքսինները՝ համադրված թուլացնող մերսման հետ։ Այս ծառայությունը միաժամանակ հոգատարություն է մարմնի և հոգու համար։

Բուժական մերսում 30ր + դեմքի մերսում 30ր

60 րոպե

Կոմբինացված մերսում՝ մարմնի և դեմքի համար։ Խորքային բուժական մերսումը թեթևացնում է մկանային լարվածությունը, իսկ դեմքի մերսումը բարելավում է մաշկի տոնուսը և ապահովում թարմ տեսք։

Սկրաբ, փաթաթում և մերսում

90 րոպե

Ամբողջական խնամք՝ մաշկի մաքրումից մինչև սնուցում և մկանների թուլացում։ Սկրաբը մաքրում է մաշկը, փաթաթումը հարստացնում է հանքանյութերով, իսկ մերսումը ապահովում է լիարժեք վերականգնում և հանգստություն։

Լրացուցիչ Ծառայություններ

* Հետևյալ ծառայություններից կարող եք օգտվել միայն վերը նշված ծառայություններից որևէ մեկը ընտրելու դեպքում

Սկրաբ *

30 րոպե

Փաթաթում *

30 րոպե

Ջրիմուռներով փաթաթում *

30 րոպե

Ամրագրեք Ձեր Այցը

Մերսման սրահ այց ամրագրելու համար խնդրում ենք զանգահարել նշված հեռախոսահամարով։

Գրանդ Սպորտ Նվեր Քարտ

Գրանդ Սպորտի նվեր քարտը լավագույն ընտրությունն է նրանց համար, ովքեր ցանկանում են հաճույք պատճառել իրենց հարազատներին և ընկերներին՝ հնարավորություն տալով օգտվել մարզահամալիրի բազմազան ծառայություններից։

Որտեղ կարելի է օգտագործել

Նվեր քարտը կարող եք օգտագործել Գրանդ Սպորտի բոլոր ծառայությունների համար՝ փաթեթներ, մարզաձևեր, դահլիճների վարձույթ, հրաձգարան, մերսումներ և SPA, խանութ, ինչպես նաև FitCourt մենյու և Vitamin Bar։

Ինչպես ձեռք բերել

Նվեր քարտը կարող եք ձեռք բերել Գրանդ Սպորտից կամ պատվիրել առցանց, ձևակերպելով առաքման հայտ։

Ծանոթացեք Գրանդ Սպորտի սպորտային լողավազանին վիրտուալ տուրի օգնությամբ

Մերսման սրահը

Միացեք Մեզ Այսօր

Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։

«Grand Sport»-ը միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիր է, որը հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին:


ՀՀ, ք․ Երևան, 0061, Հրանտ Վարդանյան 2

Երկուշաբթի - Շաբաթ07։00-22։00
Կիրակի07։30-21։30
Call Now Button