Գրանդ Սպորտ մարզաառողջարարական համալիրում մենք մշտապես ձգտում ենք ապահովել մեր հաճախորդների հարմարավետությունն ու ժամանակի արդյունավետ օգտագործումը: Այդ նպատակով առաջարկում ենք ավտոլվացման ծառայություն՝ նախատեսված նրանց համար, ովքեր ցանկանում են մարզման կամ հանգստի ընթացքում լրացուցիչ խնամք ապահովել իրենց տրանսպորտային միջոցների համար։
Ավտոլվացման ծառայության ընթացքում կիրառվում են բացառապես բարձրորակ նյութեր և ժամանակակից սարքավորումներ՝ երաշխավորելով ավտոմեքենայի ներկի ու մակերեսների անվտանգությունն ու խնամքը։
Մինչ դուք վայելում եք մարզումն ու հանգիստը, ձեր ավտոմեքենան անցնում է պրոֆեսիոնալ խնամքի փուլ։ Մեր անձնակազմը հետևում է յուրաքանչյուր մանրուքի՝ ապահովելով անթերի մաքրություն և իդեալական տեսք՝ ձեր վերադարձի պահին։
Ավտոլվացման ծառայությունը հասանելի է անմիջապես մեր համալիրի տարածքում, ինչը թույլ է տալիս ձեզ խուսափել հավելյալ տեղաշարժերից և ժամանակի կորստից:
ԵՐԿ – ՇԱԲ՝ 07։00-22։00
ԿԻՐ՝ 07։30-21։30