«Gared» ապրանքանիշի սարքավորումներով
Գրանդ Սպորտ մարզահամալիրում բադմինտոնի կորտերը համապատասխանում են ժամանակակից չափանիշներին և ապահովում են հարմարավետ պայմաններ ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառու խաղացողների համար։
Կորտերի Հատկություններ
Բարձրորակ Սարքավորումներ – Կորտերը հագեցած են «Gared» ապրանքանիշի սարքավորումներով, որոնք ապահովում են խաղի բարձր որակը։
Փակ Տարածք – Կորտերը գտնվում են փակ տարածքում, ինչը թույլ է տալիս խաղալ ցանկացած եղանակային պայմաններում՝ առանց արտաքին գործոնների ազդեցության։
Խաղի Պայմաններ – Հատակին առկա են հստակ գծանշումներ, որոնք հեշտացնում են խաղի ընթացքը ինչպես խաղացողների, այնպես էլ հանդիսատեսների համար։
Ձեռնաթիակներ Վարձույթ
Գրանդ Սպորտը տրամադրում է բարձրորակ «Jonex» ֆիրմայի ձեռնաթիակներ և փետրագնդակներ՝ ապահովելով խաղի համար անհրաժեշտ բոլոր պարագաները։
Չափսեր – Մարզադահլիճի ընդհանուր երկարությունը 43 մետր է, լայնությունը՝ 22 մետր, ինչը թույլ է տալիս ներառել տարբեր մարզաձևերի դաշտային գծանշումներ:
Հարմարավետություն
Հագեցվածություն
Հիմնական
Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։