
Լողի մարզիչ
Սպորտի վարպետ • Լողի մարզիչ • 30 տարվա փորձ
Մարգարիտա Խոստիկյանը լողով սկսել է զբաղվել 6 տարեկանից, և շուրջ 15 տարի եղել է ակտիվ լողորդ։ Վերջին 30 տարիների ընթացքում նա նվիրված կերպով զբաղվել է մարզչական գործունեությամբ՝ օգնելով սաներին զարգացնել իրենց լողարվեստը և հասնել լավագույն արդյունքների։
Ընկեր Մարգարիտայի մոտեցումը անհատական է՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մարզիկի տարիքը և հմտությունների մակարդակը։ Նա կարևորում է ոչ միայն ֆիզիկական պատրաստվածությունը, այլև հոգեբանական աջակցությունը՝ օգնելով հաղթահարել վախերն ու բարդույթները։
Ընկեր Մարգարիտայի մարզչական աշխատանքը հիմնված է տեխնիկական գիտելիքների և մարդկանց նկատմամբ խորը հոգատարության վրա, ինչի շնորհիվ մարզիկները զարգանում են ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն, ձեռքբերում են ինքնավստահություն և աճում սպորտում
Լողը բոլորի համար է՝ անկախ տարիքից և պատրաստվածությունից
Կարևոր է համառ լինել, չվախենալ դժվարություններից
Լողը կարող է զգալիորեն բարելավել առողջական վիճակը՝ անգամ ծանր հիվանդությունների դեպքում
Մարզչի ամենամեծ ոգեշնչումը սաների հաջողությունն է՝ թե՛ սպորտային, թե՛ հոգեբանական ոլորտներում
Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։