
Բասկետբոլի մարզիչ
Բասկետբոլի մարզիչ • Գլխավոր մարզիչ • 10+ տարվա փորձ Գրանդ Սպորտում • ԲԿՄԱ գլխավոր մարզիչ
Վարդան Խաչատրյանը բասկետբոլի հանդեպ սերը ժառանգել է հորից, ով նույնպես զբաղվել է այս մարզաձևով։ Մանկության տարիներին ընտանիքում հաճախ էին դիտում և քննարկում բասկետբոլային խաղեր, ինչն էլ դարձավ առաջին ոգեշնչման աղբյուրը։
Բասկետբոլով սկսել է զբաղվել 12 տարեկանից՝ «Խաղերի մարզադպրոցում»։ Մասնակցել է տարբեր տարիքային հավաքականներին, խաղացել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Բուլղարիայի, Լիբանանի և Իրանի մեծահասակների թիմերում։
Այսօր ընկեր Վարդանը մարզում է ինչպես արհեստավարժ, այնպես էլ սիրողական խմբերի, իսկ արդեն ավելի քան 10 տարի իր փորձն ու գիտելիքները փոխանցում է «Գրանդ Սպորտ»-ում։ Բացի այդ, նա հանդիսանում է Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) գլխավոր մարզիչ։
Ընկեր Վարդանի մարզչական փիլիսոփայության հիմքում անպայման պայքարելու և երբեք չհանձնվելու մոտեցումն է։ Նա վստահ է՝ նվիրված աշխատանքով և ճիշտ մարզումներով կարելի է հասնել մեծ արդյունքների, իսկ բասկետբոլը լավագույն միջոցն է զարգացնելու արագ մտածողությունը, համագործակցությունը և հաղթանակի ձգտումը։
Լրացրեք հայտ կամ զանգահարեք մեզ, և մեր մասնագետները մանրամասն կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։